Տյումենում բացվել է մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ռուս-հայկական բարեկամության զբոսայգի
Տյումենում կիրակի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ռուս-հայկական բարեկամության զբոսայգի և զորահրամանատարի պատվին հուշարձան է բացվել։ Արարողությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տյումենի նահանգապետ Ալեքսանդր Մորը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը, Տյումենում ՀՀ պատվո հյուպատոս, Հայերի միության տարածաշրջանային նախագահ Աբրամ Հովեյանը, տեղեկացնում է NewsProm.ru-ն։
«Ուզում եմ նշել մեր երկրների միջև կապերի ամրապնդման գործում հայկական համայնքի ներդրումը։ Համայնքը կամուրջ է մեր մշակույթների միջև և նպաստում է տնտեսական ու հումանիտար կապերի զարգացմանը։ Հայկական համայնքներն ամբողջ աշխարհում պահպանում են իրենց ազգային նույնականությունը, միաժամանակ կարևոր ներդրում ունենում տնտեսական զարգացման մեջ հարստացնում են ընդունող պետությունների հասարակական-մշակութային կյանքի ներկապնակը։ Համոզված եմ, որ հայկական համայնքն այդպիսի դեր է կատարում նաև Ռուսաստանում։ Երախտագիտություն եմ հայտնում Տյումենի հայկական համայնքի ղեկավար Աբրամ Հովեյանին և բոլոր նրանց, ովքեր իրենց եռանդը, աշխատանքն ու զգացմունքներն են դրել այս հիասքանչ զբոսայգու ստեղծման գործում։ Ձեր ջանքերի շնորհիվ մենք ստացանք մեր ժողովուրդների բարեկամության հերթական բովանդակային խորհրդանշանը։ Շնորհակալություն եմ հայտնում այս յուրօրինակ գաղափարի և գեղեցիկ նախագծի բոլոր հեղինակներին և շնորհավորում եմ բոլորիս զբոսայգու բացման առիթով»,- զբոսայգու բացման արարողությանն ասել է Մհեր Գրիգորյանը։
Նահանգապետ Ալեքսանդր Մորը հայտնել է, որ Տյումենի Հայերի միությունը և հայկական մշակույթի կենտրոնը ակտիվորեն մասնակցում են տարածաշրջանի հասարակական կյանքին։ Համայնքի ուժերով ստեղծված զբոսայգին, ըստ նրա, «բոլոր տյումենցիների ձգողության վայրը կդառնա, որոնք երեխաների հետ կզբոսնեն այստեղ՝ մեծ հարգանք տածելով մեր բազմազգայնությանը»։ Մորը տեղեկացրել է նաև, որ նահանգը Հայաստանի հետ են կապում ոչ միայն երկարատև պատմությունը, մշակութային ամուր կապերը, այլև աճող տնտեսական փոխհարաբերությունները․ անցած տարվա արդյունքներով, նահանգի և հանրապետության միջև ապրանքաշրջանառությունը աճել է 4,5 անգամ։
Հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը զբոսնեցին այգու հիմնական տեղամասերում, մասնակցեցին խորհրդային զորահրամանատար և պետական գործիչ, Խորհրդային Միության կրկնակի հերոս, ԽՍՀՄ պաշտպանության նախարարի տեղակալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի կիսանդրու բացմանը և ծաղիկներ դրեցին հուշարձանին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.