Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ. Ո՞Վ Է ՀԻՇՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Ո՞վ է հիշում Արցախի շրջափակման մասին: Հարցս ոչ հռետորական բնույթ ունի։ Բոլորն էլ գիտեն, որ Արցախը շրջափակված է, բայց ոչ բոլորն են խորանում, որ մի քանի օր առաջ Արցախի շրջափակումն արդեն այլ բնույթ է ստացել։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
««Արցախը շրջափակված է» վերնագրին սովորեցրին։ Դա դարձավ ընթացիկ լրահոսի մաս։ Իրականությունն այն է, որ շրջափաման ներկա ռեժիմն ամենածանրն է մինչև հիմա եղածներից։ Բայց այդ ծանրն էլ կարող է ժամանակի ընթացքում հարաբերականորեն թեթև թվալ, եթե այսպես շարունակվի։
Հետևաբար, ո՞վ է հիշում Արցախի շրջափակման մասին հարցի ընկալումն ու պատասխանն ունի անհատական բնույթ։ Եթե քեզանից կախված ոչինչ չես անում, ուրեմն մոռացել ես։ Եթե որպես լրահոս ես ընկալում, ուրեմն մոռացել ես։ Եթե կողքից ես նայում, ուրեմն ոչ միայն մոռացել ես, այլ նաև պատասխանատու։
Ցավալին այն է, որ նույնիսկ Արցախում կան մարդիկ, այդ թվում՝ պաշտոնյաների մեծ մասը, ովքեր մոռացել են, որ Արցախը շրջափակման մեջ է։
Սա ցեխի վաննաներ ընդունելու հայտնի անեկդոտն է հիշեցնում։ Երբ հողին (գերեզմանին) կամաց–կամաց են վարժեցնում։
Այս աննորմալ վիճակը երկար չի կարող ձգվել։ Կա՛մ, կա՛մ․․․», - գրել է պատգամավորը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-07 05:20
Районы Манара, Ифтах и Малкия на севере Израиля объявлены закрытыми военными зонами, сообщили в израильской армии, добавив, что въезд в эти районы теперь строго воспрещен.
-
2024-10-07 05:14
Дорогой народ, в среду, в 12:00, будьте у прокуратуры, потому что в наших руках есть пакеты, и в связи со всеми очагами мы будем подавать иски на возбуждение уголовных дел. Об этом 6 октября у здания Конституционного суда заявил лидер «Священного движения» архиепископ Баграт Галстанян.
-
2024-10-07 05:12
Представитель министерства иностранных дел Ирана Исмаил Багаи осудил продолжение израильских атак в Ливане и секторе Газа, призвав международное сообщество «серьезно и эффективно противостоять Гитлеру новой эпохи, то есть Нетаньяху, и преступным лидерам сионистского режима», передает ИРНА.
-
2024-10-07 05:09
Лидер движения "Священная борьба", архиепископ Баграт Галстанян перед митингом на площади Республики в Ереване призвал прекратить оскорбления в адрес предстоятеля Ширакской епархии ААЦ архиепископа Микаела Аджапахяна.