Последние новости

ՀՀ ՄԻՊ-ը ԵԱՀԿ ներկայացուցչի հետ խոսել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Վիեննայում ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի հետ հանդիպմանը խոսել է Ադրբեջանի կողմից հովանավորվող և հասարակության բոլոր մակարդակներում դրսևորվող հայատյաց քաղաքականությունից։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«ՄԻՊ աշխատակազմն ամենօրյա մշտադիտարկման է ենթարկում ադրբեջանական մեդիադաշտն ու սոցիալական հարթակները: Հայերի նկատմամբ ատելության խոսք է հնչեցվում հասարակության բոլոր մակարդակներում, այդ թվում՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից»,- նշել է պաշտպանը:

Անահիտ Մանասյանը Թերեզա Ռիբեյրոյի հետ քննարկել է լրատվամիջոցների կողմից կարծիքի ազատ արտահայտման իրավունքի երաշխավորման, լրագրողների անվտանգության ապահովման հետ կապված հարցեր։

ՀՀ ՄԻՊ-ը նաև ներկայացրել է պաշտպանի գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծելով ատելության խոսքի բացառման ուղղությամբ կատարվող աշխատանքների ու ծրագրերի կարևորությունը։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ