Последние новости

Փախստականների համաշխարհային օրն էր. ՀՀ ԱԳՆ-ն հիշեցրել է Բաքվի կողմից էթնիկ զտումների մասին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել էթնիկ զտումների ուղղությամբ տարվող Ադրբեջանի քաղաքականության վրա։ Տեղեկությունը Twitter–ում հայտնել է ՀՀ արտգործնախարարությունը։

Նշվել է, որ այդ քաղաքականության մասին հիշեցնում են հենց փախստականների համաշխարհային օրը։

«Դրա արդյունքում հազարավոր հայեր բռնի տեղահանվել են ադրբեջանական Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ քաղաքներից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներից»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանից հայ փախստականների թիվը պաշտոնական տվյալներով է 480.000 է։ Եղել են նաև հարյուրավոր սպանվածներ, անդամախեղվածներ և անհետ կորածներ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ