Իրանի ԱԳՆ․ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման աշխատանքները շարունակվելու են
Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի պատվիրակությունները պայմանավորվել են շարունակել աշխատանքը Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունները կարգավորելու ճանապարհային քարտեզի վրա։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Աստանայում։
«Տարբեր տեսակետներ են ներկայացվել, տարբեր տեքստեր տարբեր ուղղություններով։ Այնուամենայնիվ, դրանք պետք է ուսումնասիրվեն և համակարգվեն: Մենք այժմ գտնվում ենք կողմերից յուրաքանչյուրի կարծիքների փոխանակման փուլում»,- ասաց նա։
Դիվանագետը նաև հույս է հայտնել, որ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման աշխատանքներում հետագայում ևս առաջընթաց կգրանցվի:
«Նախապատրաստական աշխատանքներ են տարվել, մտքեր փոխանակել այս հարցի շուրջ։ Բնականաբար, չէինք սպասում, որ միայն մեկ հանդիպման ընթացքում կկարողանանք հասնել լիարժեք առաջընթացի, բայց կարևոր է, որ աշխատանքները սկսված են։ Մենք պայմանավորվեցինք շարունակել բանակցությունները»,- ասել է նա։
Նրա խոսքով, Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների կարգավորումը ենթադրում է փախստականների, սահմանների անվտանգության, Սիրիայում Թուրքիայի ներկայության հարցի քննարկում։
Դիվանագետը նշել է, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորումը հեշտ գործընթաց չէ և ունի միանգամից մի քանի հարթություն։
«Մենք փորձում ենք քայլ առ քայլ շարժվել այս ուղղությամբ։ Շատ հարցեր կան՝ ահաբեկչության դեմ պայքարը, առևտրային համագործակցությունը, փախստականները, որը Թուրքիայի խնդիրներից է, սահմանների անվտանգության հարցը, թուրքական ռազմական ներկայությունը Սիրիայում»,- ասաց նա։
Երեքշաբթի օրը՝ հունիսի 20-ին, Աստանայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարների մակարդակով քառակողմ հանդիպում՝ Դամասկոսի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ։
Ռուսաստանից բանակցություններին մասնակցել է փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, Թուրքիայից՝ փոխարտգործնախարար Բուրաք Աքչապարը, Սիրիայից՝ փոխարտգործնախարար Այման Սուսանը, Իրանից՝ ԱԳ նախարարի օգնական Ալի Ասղար Հաջին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 14:58
Священники Армянской Апостольской Церкви высказывают поддержку Католикосу всех армян Гарегину II и предостерегают от нападок на церковные устои.
-
2025-07-12 14:44
Дело об аресте по уголовному делу о содействии незаконной миграции переводчицы, матери троих детей Лианы Арутюнян вызвало большой резонанс в обществе, на ситуацию отреагировала омбудсмен Армении Анаит Манасян и оппозиционные депутаты из фракции "Армения".
-
2025-07-12 14:44
После ареста всех по делу «Священной борьбы» он еще не успокоился. Репрессии в УИУ продолжаются. Об этом написал адвокат Ваан Ованнисян.
-
2025-07-12 13:25
Мэрия Еревана не дала разрешения на шествие и возможную сидячую акцию, запланированные после митинга арцахцев, несмотря на то, что сам митинг был одобрен. Об этом в беседе с Pastinfo сообщил член Совета по защите прав арцахцев Апрес Маргарян.