Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ԱՌԱՋԱՑԵԼ Է ՆՈՐ «ԼԵՆԻՆԳՐԱԴԻ ԲԼՈԿԱԴԱ»
Արցախ դեղ չի մտնում, սնունդ չի մտնում, մանկական կեր չի մտնում, հիվանդները չեն բուժվում. ձևավորվում է ծայրահեղ հումանիտար աղետ։ 21-րդ դարում առաջացել է նոր «Լենինգրադի բլոկադա», ու մենք ոչինչ չենք անում, գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Ինչո՞ւ ընդդիմադիր խմբակցությունները չեն պահանջում ԱԺ հրատապ նիստ։ Ինչո՞ւ կոչ չեն անում հասարակությանը՝ ճնշում գործադրել իշխող ուժի վրա, որպեսզի կայանա նիստը։ Ինչո՞ւ ՀՀ ԱԺ-ն չի դիմում աշխարհի խորհրդարաններին։ Ինչո՞ւ չի կազմակերպվում միջազգային ճնշում Արդբեջանի վրա։ Հատուկ շեշտում եմ՝ կազմակերպվում, ինքնահոսով ոչինչ չի ստացվի։ Ինչո՞ւ Հայաստանը չի ինտենսիվացնում հարցադրումը ՌԴ-ին։
Բոլոր խողովակներով, այդ թվում՝ ընդդիմադիր։ Եվ ռուսները պետք է գիտակցեն, որ Արցախը զոհաբերելուց հետո Հայաստանում այլևս անհնար է լինելու ակնկալել որևէ ռուսամետ դիրքորոշում կամ լոյալ հանրային տրամադրություն։ Ողջ իրավիճակը գիտակցելով հանդերձ, չի´ կարելի հանուն Նիկոլի դեմ պայքարի դառնալ կույր ռուսահպատակ։ Նույն լենինգրադյան բլոկադայի զուգահեռներն ակտիվացնելով՝ կարելի էր ռուսահայ էլիտայի միջոցով՝ ճնշման խողովակներ բանեցնել ռուսական էլիտաների և իշխանությունների վրա։
Ինչո՞ւ չենք արձանագրում, որ ոչ իշխանական համակարգերը այլևս չունեն լիդերներ, ինչու՞ չենք գնում նոր լիդերության ձևավորմանը, որը ոտքի կհանի հայ հասարակությանը և ռեստորաններից կհանի մարդկանց՝ ի պաշտպանություն սովի ու ոչնչացման վտանգի մեջ հայտնված 120 հազար հայության։
Ինչո՞ւ Արցախից որևէ գրագետ գործողության ծրագիր կամ ուղերձ չի ներկայացվում, և ամեն ինչ սահմանափակվում է «լայվերի» ժանրով։ Ես ինքս Արցախի ապաշրջափակման թեմայով գործողությունների համալիր ծրագիր եմ ուղարկել Արցախի այն ժամանակվա պետնախարարին, էլի բազմաթիվ մարդիկ ունեն լուրջ քայլերի գաղափարներ, որոնց ընդամենը պետք է լսել ու օգնել, որ իրականացվեն։
Ստեղծվում է թյուր տպավորություն, թե «ինչ-որ մեկը» «ինչ-որ բան» գիտի՝ իշխանության մեջ, ընդդիմության, Արցախում, սփյուռքում, Մոսկվայում, Վաշինգտոնում և այլն։ Վերջում կարող է պարզվել, որ ոչ ոք էլ ոչինչ «չգիտեր» ու պրոցեսը հանձնված էր ինքնահոսի»,- գրել է Հովհաննիսյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 11:41
Обострение между Россией и Азербайджаном произошло после инцидента в Екатеринбурге, вызвавшего резкую реакцию Баку, в том числе — давление на российские СМИ. Россия, со своей стороны, подчеркнула необходимость сдержанности. В армянском направлении сохраняется напряжённость на фоне внутриполитического кризиса, но Москва демонстрирует сдержанную позицию, подчёркивая важность правопорядка и уважения к традиционным институтам, включая Армянскую Апостольскую Церковь.
-
2025-07-01 11:31
Карабахский депутат Давид Галстян назвал свой арест политической расправой, направленной на то, чтобы заставить его замолчать. Об этом говорится в его заявлении, которое он передал из СИЗО через адвоката.
-
2025-07-01 11:28
После возбуждения уголовных дел против архиепископов Баграта Галстаняна и Микаела Аджапахяна и их арестов, правоохранители начали масштабные проверки имущества их окружения. Об этом пишет газета «Жоховурд» со ссылкой на свои источники.
-
2025-07-01 11:25
Ограничение в отношении Армена Чарчяна в системе снято. Проблема решена. Об этом сообщает адвокат Эрик Алексанян.