ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ՝ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԵՍ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԼԻԻՐԱՎ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԻՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԵՎ 1991 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ։
ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԻՄ ԵՐԿՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ՝ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՃԱՆԱՉԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱԿ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՆՊԱՍՏԵԼ ՆՐԱ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆԸ։
Ես դա անում եմ՝
- մտահոգված ազգերի, պետությունների և քաղաքակրթությունների միջև զինված բախումների աճով ու սրությամբ և նշելով, որ սպառազինությունների աննախադեպ մրցավազքը ընդունել է մարդկության համար գոյաբանական սպառնալիքի բնույթ,
- տագնապով նշելով, որ միջազգային կյանքում իրավուքը ավելի ու ավելի հաճախ է փոխարինվում բռնի ուժով և նկատելով, որ Արցախի շուրջ կոնֆլիկտում այդ իրողությունը դրսևորվում է ամենացայտուն ձևով,
- նշելով, որ փոքր ժողովուրդների և պետությունների անվտանգությունը միջազգային հարաբերություններում ժողովրդավարության կարևոր ցուցիչներից է և փաստելով, որ Արցախը պայքարում է հանուն ազատության, արդարության և ժողովրդավարության համամարդկային արժեքների,
- Նշելով նաև, որ արցախյան հիմնախնդրի քաղաքականացումը խեղաթյուրել է խնդրի բուն էությունը՝ հանգեցնելով 2020 թվականին Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիային և 2022 թ․ դեկտեմբերից ի վեր Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող Արցախի շրջափակմանը՝ միտված Արցախի 120-հազարանոց հայ բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների ֆիզիկական բնաջնջմանը, ինչը համաձայն ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի»՝ հանցագործություն է մարդկության դեմ։
- Նկատի ունենալով, որ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն՝ Ադրբեջանի կողմից Արցախի պատմամշակութային ժառանգության սիստեմատիկ ոչնչացումը վնասակար հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, և որ նման գործողությունները միջազգային քրեական հանցագործություններ են,
- հավատալով, որ Արցախի ժողովրդի ինքնիշխանության ճանաչման և Բաքվի ոճրագործությունների դատապարտման միջազգային-հանրային լայն պահանջը կարող է արդյունավետ գործոն դառնալ իրավունքի և արդարության հիմունքով Արցախի հիմնախնդրի համապարփակ կարգավորման համար, եթե սույն Հանրագրին միանան ազնվության և արդարության ջատագով կազմակերպություններ ու անհատներ, ովքեր փայփայում են օրենքի և բարոյականության համընդհանուր մարդկային արժեքները։
Իմ ստորագրությունն եմ դնում սույն Հանրագրի տակ՝ վստահ, որ կատարում եմ ճշմարտության առաջ արդար և իմ խղճի առաջ ազնիվ լինելու իմ պարտքը
Հաստատում եմ, որ տեղյակ եմ Հանրագրին կցված պատմա-իրավական և միջազգային-իրավական տեղեկանքներում բերված փաստերին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: