ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանն առաջին անգամ այցելել է Սյունիք
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման առաջին անգամ այցելել է Սյունիքի մարզ։ Նրան ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Հայտնում է Սյունիքի մարզպետարանը։
Դիվանագետը հետաքրքրվել է Սյունիքի սահմաններին տիրող ու մարզի բնակչության անվտանգային վիճակով։
«Ամենակարևորն այն է, որ մարդիկ ամուր կանգնած են ու ապրում են իրենց հողում, իսկ Ձեր այցն այս օրերին ևս մեկ կարևոր ազդակ է մեր բնակիչների համար, և ճապոնական կողմի իրականացրած ծրագրերը նշանակում են, որ Սյունիքը շարունակում է զարգանալ»,– ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Հանդիպման ժամանակ դեսպանը նշել է, որ ՀՀ-ն կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար։ Միևնույն ժամանակ փաստել է, որ հայ-ճապոնական գործընկերությունը տարբեր ոլորտներում շատ զարգացած չէ, ու ինքը շահագրռված է աշխատել այդ կապերի ընդլայնման ուղղությամբ։
«Դեսպանը հատկապես կարևորել է տնտեսական կապերի զարգացումը, մշակույթի ոլորտում, երիտասարդության շրջանում փոխանակման ծրագրերը, ինչպես նաև ճապոնացի զբոսաշրջիկներին Հայաստանի ներուժը ներկայացնելը»,– ասվում է հաղորդագրությունում։
Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի դեսպանատան կողմից Սյունիքում իրականացված ծրագրերի համար՝ նշելով, որ դրանք միշտ բարձր որակով են իրականացվում։
Խոսվել է, մասնավորապես, Հայաստանի ազգային ագրերային համալսարանի Սիսիանի մասնաճյուղին աջակցության, մարզի առողջապահական հիմնարկներին տրամադրված շտապօգնության մեքենաների, նախադպրոցական ուսումնական հաստատություններում տեղադրված արևային էներգիայի վահանակների ու այլ ծրագրերի մասին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-10 17:01
Председатель комитета по управлению государственным имуществом Арнак Аветисян подал иск против ООО "Ереванский цирк", требуя конфисковать здания, сопровождающие объекты и земельные участки в пользу Армении.
-
2025-07-10 16:54
Глава МИД РФ Сергей Лавров на полях министерских мероприятий по линии АСЕАН в Куала-Лумпуре обменялся мнениями с госсекретарем США Марко Рубио по урегулированию вокруг Украины, обстановке вокруг Ирана и Сирии, а также ряду других международных проблем. Об этом заявили в МИД РФ.
-
2025-07-10 15:57
«Хочу ещё раз официально заявить, что Армения готова, хочет и намерена предоставить такой же проход на тех же условиях, на которых Исламская Республика Иран предоставляет проход Азербайджану», — заявил Пашинян 18 сентября 2024 года.
-
2025-07-10 15:42
Европарламент (ЕП) на пленарной сессии в Страсбурге отклонил резолюцию о недоверии главе Еврокомиссии (ЕК) Урсуле фон дер Ляйен. Трансляция заседания велась на сайте ЕП. Об этом сообщает ТАСС.