Последние новости

ԱՐՄԵՆ ԱԲԱԶՅԱՆԻ ԱԱԾ-Ն ԵՎ ԱՐԳԻՇՏԻ ՔՅԱՐԱՄՅԱՆԻ ՔԿ-Ն ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՌԵԺԻՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՆԱԶԱՆԴ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՆՐԱՆ ԴԱՐՁՆԵԼ ԹՄՐԱՄՈԼ

Աբազյանի աչքից վրիպե՞լ է Սյունիքից Աբովյանի միջով թմրանյութերի տարանցումը մայրաքաղաք

Ինչպես արդեն հաղորդվել է, ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանը նեղ շրջանակում խոստացել է կալանավորել և ՀՀ տեղափոխել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին: Աբազյանը նրան կասկածում է հայտնաբերված մեկ տոննա հերոինի գործին առնչության մեջ, մինչդեռ բոլորովին վերջերս ԱԱԾ-ում տեղի ունեցավ հիրավի սկանդալային իրադարձություն։ Հունիսի 6-ին Աբովյան-Երևան ավտոճանապարհին իրավապահ մարմինները ձերբակալեցին Սյունիքի ԱԱԾ բաժանմունքի ղեկավար Խաչատուր Կոստանդյանի որդուն:

ՆՐԱ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ 240 ՏՈՒՓ ԹՄՐԱՆՅՈՒԹ: Երիտասարդը դրանք տանում էր Երևան՝ իրացնելու։ Կասկածի տակ ընկավ նաև ԱԱԾ Սյունիքի ստորաբաժանման ղեկավարի որդու ընկերը։ Պարզվեց, որ նա Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի նախկին ղեկավարի որդին է։ Կոստանդյանը նախկինում աշխատել է Տավուշում, այնտեղ էլ տղաները ծանոթացել են։ Խ.Կոստանդյանի որդին ձերբակալված է: ՔԿ-ն քննություն է վարում, իսկ Աբազյանը, ՀՀ տարածքով թմրանյութերի ապօրինի տարանցման համար պատասխանատվության իր բաժինն ընդունելու փոխարեն, խոստանում է ՌԴ-ից վերադարձնել արդարադատության գեներալ Պողոսյանին:

Կարծում եմ, ոչ մեկին հարկ չկա բացատրել, որ ԱԱԾ մարզային ստորաբաժանման ղեկավարի որդին կարող էր թմրանյութերի տարանցմամբ զբաղվել (խոսքը բավական մեծ խմբաքանակի մասին է) սեփական հայրիկի «տանիքի» տակ։ Չի բացառվում, որ այդ տարանցման մասին հայտնի է եղել նաև Աբազյանին։ Սկանդալը ենթադրում է հանցավոր ողջ շղթայի բացահայտում: Այս օրվա՛ն էլ հասանք։ ԱԱԾ մարզային բաժանմունքի ղեկավարի որդին թմրանյութ է մատակարարում մայրաքաղաք։ Դատելով ամենից, ժողովրդին «ասեղի, թմրահաբերի և փոշու» վրա են նստեցնում են իշխող վերնախավի գաղտնի հրահանգով։ Ահա այսպիսին է այսօր վարչախմբի քաղաքականությունը սեփական քաղաքացիների նկատմամբ. սկզբում խաբեցին՝ ատելություն սերմանելով և ժողովրդին բաժանելով սևերի ու սպիտակների, իսկ 5 տարի անց դիմեցին ուղեղը բթացնող ավելի ուժեղ միջոցի, քանի որ խոսքերն այլևս չեն գործում. ժողովրդին հնազանդ պահելու համար նրան պետք է դարձնել թմրամոլ։

Աբազյանն ուզում է փոխանակել Պողոսյանին քրեական հեղինակության հե՞տ

ՀՀ-ում ձերբակալված մեկ տոննա հերոինը և Իտալիայում ձերբակալված մի քանի տոննան, ըստ իրավապահ մարմինների ներկայացուցիչների, նախատեսված էին տարանցման համար: Նման փոխադրումները, որպես կանոն, համաձայնեցվում են այն երկրի քաղաքական ղեկավարության հետ, որի տարածքն օգտագործվում է որպես տարանցիկ ուղի։

Վերադառնալով Պողոսյանին՝ տեղեկացնեմ, որ Աբազյանը նեղ շրջանակում խոստացել է փոխանակել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ գեներալ Միհրանին քրեական հայտնի հեղինակության՝ ՌԴ հայազգի քաղաքացու հետ։ Ըստ մամուլի հրապարակումների՝ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների վկայակոչմամբ, Աբազյանն ասել է, որ ՌԴ իրավապահ կառույցների հետ բանակցություններ են ընթանում հիշյալ հեղինակության դիմաց Պողոսյանին արտահանձնելու վերաբերյալ։

Իրականում, եթե ռուսական իրավապահ մարմիններին պետք լինի Աբազյանի գերատեսչության կողմից ձերբակալված որևէ քրեական հեղինակություն, ապա կապահովեն նրա արտահանձնումն առանց որևէ նախապայմանների և փոխանակումների: Այլ կերպ ասած, բանը սակարկության չի հասնի

Եթե դա այդպես չլիներ, ապա Փաշինյանի ռեժիմը վաղուց արդեն հասած կլիներ պաշտպանության նախկին նախարար, 2008թ.մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանի, նույն գործով մեղադրյալ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, Վատիկանում նախկին դեսպան, երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանի, ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն ՀայրապետյանիՆեմեց Ռուբո») արտահանձնմանը։

5 տարվա ընթացքում ռեժիմին հաջողվել է ձերբակալել և ՌԴ-ից Երևան բերել միայն ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լևոն ՍարգսյանինԱլրաղացի Լյովիկ»): Ընդ որում հարկ եղավ առավելագույն ջանքեր գործադրել. Սարգսյանը մեղադրվում էր Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակում կազմակերպելու մեջ: Ինքը՝ Ավետիսյանը, իշխանության զավթումից անմիջապես հետո Փաշինյանի կառավարությանը նվիրեց «Գոլդըն Փելիս» թանկարժեք հյուրանոցային համալիրը Ծաղկաձորում։ Հավանաբար արժեքավոր նվերին կցված էր Սարգսյանին գտնելու և մեղադրյալի աթոռին նստեցնելու խնդրանքը, ինչն էլ արվեց։ Սարգսյանն արդեն դատապարտված է և գտնվում է ազատազրկման վայրում։

Պողոսյանի ներգրավվածության վարկածն ընկած է մակերեսին

Վերոնշյած անձանց, այդ թվում գեներալ Պողոսյանի համեմատ՝ «Ալրաղացի Լյովիկը» մանր ձկնիկ է։ Ուստի փաստ չէ, թե Աբազյանին կհաջողվի Հայաստան բերել գեներալ Պողոսյանին և մեղադրել նրան ՀՀ տարածքով թմրանյութերի ապօրինի տարանցման մեջ, թեև Պողոսյանը, հիշեցնեմ, ինքն է տեղեկացրել ԱԱԾ-ին, որ իր «Մրգենի» ընկերության աշխատակիցները թմրանյութ են հայտնաբերել մրգի արկղերում։

Հայտնի է, որ թմրանյութերի մեծ ծավալները տեղափոխվում են միայն ստուգված ուղիներով: Թե ինչ տեղի ունեցավ այս անգամ, և ինչու սկանդալ բռնկվեց Իտալիայից մինչև Երևան, դժվար է ասել։ Վարկածները շատ են, բայց այն, որը վկայում է Պողոսյանի ներգրավվածության մասին, ընկած է մակերեսին, հենց դրանից էլ Աբազյանը կառչել է, որպեսզի ուշադրություն շեղի իշխանության գագաթին գտնվող այն մարդկանցից, ովքեր վերահսկում են այդպիսի տարանցումը։ Գուցե արժե՞, որ Աբազյանը սկզբի համար զբաղվի սեփական կառույցով. չէ՞ որ բոլորին էլ պարզ է, որ Փաշինյանը լոկ քաղաքական հաշվեհարդար է տեսնում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր գեներալ Միհրանի հետ։

Ի դեպ, իսկ ինչո՞ւ Աբազյանը մեկ տոննա հերոինի մասին տեղեկությունները գաղտնազերծեց միայն Իտալիայից ստացված սկանդալային լուրերից հետո: Ինչո՞ւ էր մինչ այդ լռում, ինչո՞ւ էր ձգձգում սկանդալային «գտածոյի» մասին տեղեկությունների հրապարակումը։ Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե Կոստանդյանի որդին ՔԿ-ում սկսի ցուցմունքներ տալ։ Դա միանգամայն հավանական է, քանզի ՔԿ-ն մեծ ատամ ունի ԱԱԾ-ի դեմ։

ՔԿ-ում հանցավոր խումբ է գործել. վրդովվեց միայն Սիրունյանը

Հունիսի սկզբին սկանդալ բռնկվեց ՔԿ Արաբկիրի բաժանմունքում, որտեղ ԱԱԾ-ն ձերբակալել էր թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ առնչություն ունեցող քննիչների։ Տաք հետքերով մեկնաբանելով այդ իրադարձությունը՝ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը չկարողացավ զսպել վրդովմունքն առ այն, որ մեղադրվող չորս քննիչներից մեկը ձերբակալվելուց հետո ազատ է արձակվել:

«Մի հատ կավիճ գողացող դասատու եք բռնում, մի շաբաթ հեռուստացույցով ցույց եք տալիս, որ ուսմասվար Վարդուշը երկու պաչկա կավիճ էր տարել տուն՝ պետությանը պատճառելով մի քանի հարյուր դրամի վնաս: Համացանցը եռում է այն նորությամբ, որ քննիչները նարկոտիկ են իրացրել, ժողովուրդ ջան, բա չե՞ք ուզում արձագանքել: Պարզվում է` չեն ուզում»,- ասաց փաստաբանը: Չորս քննիչներ. սա արդեն կազմակերպված հանցավորություն է: Եվ որտե՞ղ: Արգիշտի Քյարամյանի հենց քթի տակ։

Սիրունյանի ուշադրությունից, ըստ երևույթին, վրիպել է այն պահը, երբ մեր ժողովուրդը վարժվեց այն ամենին, ինչը նախկինում համարվում էր բացահայտ սրբապղծություն, քանզի նախկին իշխանության օրոք, որին փաստաբանը դեռ վերջերս եռանդագին քննադատում էր ռեժիմի հեռուստաալիքներում, նման բան չկար: Մարդկանց զանգվածաբար չէին նստեցնում թմրանյութերի վրա, որպեսզի իշխող կուսակցության և Փաշինյանի կառավարության գաղտնի հրահանգով զրկեն դիմադրելու կամքից։

Քննիչները տարբեր են լինում, բայց որ ՔԿ-ում և միանգամից չորս հոգի զբաղվեն թմրանյութերի տարածմամբ, դա արդեն ծայրահեղ է: Մի՞թե Քյարամյանը տեղյակ չէր, իսկ Աբազյանը չգիտեր, թե ինչով է զբաղվում ԱԱԾ բաժանմունքի ղեկավարի որդին Սյունիքում։ Չե՛մ հավատա. այդ մարդիկ գիտեն ամեն ինչ և ավելին ընդդիմադիր պարբերականների յուրաքանչյուր լրագրողի մասին։ Տողերիս հեղինակը, հավատացեք, առիթներ ունեցել է դրանում համոզվելու համար

ԱԱԾ-ն բացահայտել է ՔԿ քննիչներին, որոնք զբաղվել են թմրանյութերի տարածմամբ, իսկ Սյունիքի ԱԱԾ ղեկավար Կոստանդյանի որդու գործն ուղարկվել է ՔԿ՝ քննության: Կարծում եմ ՝ կառույցների ղեկավարները կպայմանավորվեն։ Դատելով մեր երկրին պատուհասած թմրանյութերի բումի վերաբերյալ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցին Փաշինյանի տված անորոշ պատասխանից՝ իշխանությունը մտադիր է կոծկել վերոնկարագրյալ սկանդալները։ Թմրանյութերի բումը ռեժիմի գաղտնի քաղաքականության հետևանքն է, որն ուղղված է ժողովրդին դիմադրելու կամքից զրկելուն. հայը կարող է հոժարակամ հրաժարվել Արցախից, Մասիս սարից և ազգային արժանապատվությունից միայն թմրանյութերի ազդեցության տակ:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • СОТНИ тыс. ГОЛОСОВ ЗА ОДОБРЕННЫЙ АЛИЕВЫМ И ЭРДОГАНОМ ПРОЕКТ – ЭТО ИЗ ОБЛАСТИ НЕНАУЧНОЙ ФАНТАСТИКИ
    2025-07-04 09:19

    7 мая министр юстиции Србуи Галян объявила, что текст новой Конституции будет готов в течение 10 месяцев. 2 месяца уже позади, а 5 июля исполнится 30 лет со дня первого референдума по принятию Конституции. 30 лет назад в этот день состоялись референдум и парламентские выборы. Оппозиция призывала голосовать против проекта Конституции, утверждая, что он сшит по Левону Тер-Петросяну. В тот день даже в страшном сне не привиделось бы, что в 2025 г. проект нового Основного закона будет создаваться под диктовку Баку и Анкары, а из преамбулы будет изъята ссылка на Декларацию о независимости Армении! Тогда никто не мог предположить, что через 30 лет проект новой Конституции будут шить по Ильхаму Алиеву!

  • АГОНИЯ И АГЕНТЫ
    2025-07-04 09:11

    5 июля Пашинян подведет итоги объявленной 28 июня 5-дневки (с 1 по 5 июля) без ругани, "в рамках общественного консенсуса и дискуссии". Он наложил вето на свой привычный лексикон, однако даже в этом случае приглашение к общественному диалогу в его устах выглядит до смешного нелепо. Репертуар Пашиняна – битье об стены, укладывание лицом на асфальт, вытаскивание за галстуки с руководящих кресел, удары молотком по головам политических противников. Из свежих примеров – озвученная с трибуны парламента угроза бросить в тюрьму руководителя и секретаря фракции "Айастан" Сейрана Оганяна и Арцвика Минасяна. Теперь поговаривают о том, что генпрокурор Анна Вардапетян придет в парламент и за депутатом Артуром Саркисяном…

  • "НАВСЕГДА ЗАСТАВЛЮ ЗАМОЛЧАТЬ!"
    2025-07-03 09:32

    "Ты увидишь вмешательство, проходимец!", "Навсегда заставлю замолчать!". Эти записи Пашинян сделал в ответ на следующее заявление крупного российского предпринимателя Самвела Карапетяна: "Маленькая группа, забыв армянскую историю, тысячелетнюю историю армянской церкви, набросилась на церковь и на народ. Я всегда был рядом с армянской церковью и армянским народом. Если политическим деятелям не удастся, то мы своим способом вмешаемся в поход властей против церкви". За эти слова Карапетян, по личному указу Пашиняна, помещен под 2-месячный арест. А теперь обратимся к фактам, которые помогут проследить динамику политических репрессий в виде наступления режима на свободу слова за истекшие годы.

  • ПУТЕВОДИТЕЛЬ ПОЛИТИЧЕСКИХ РЕПРЕССИЙ, ПРОДОЛЖЕНИЕ 1-4 ИЮЛЯ
    2025-06-30 09:17

    Нынешний этап политических репрессий, включая аресты, "Голос" предсказал еще на исходе зимы с указанием главных мишеней главаря правящей верхушки. Поводом для арестов стал "план государственного переворота". При детальном ознакомлении на языке подлинника не покидает ощущение, что текст написан впопыхах на коленке, и это сочинение на уровне начальных классов средней школы Пашинян пытается выдать за сенсационное "разоблачение" и "предотвращение" попытки повторить теракт 27 октября 1999 г.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ