Բռնության դեպքերով պայմանավորված՝ փաստաբանները մեկօրյա գործադուլ կիրականացնեն
2023թ. հունիսի 21-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որին ներկա փաստաբանները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի կապակցությամբ:Հայտնում են փաստաբանների պալատից:
Ներկա փաստաբաններն արձանագրեցին իրավասու մարմինների և պատկան միջազգային կառույցների անտարբերությունը փաստաբանական ինստիտուտի նկատմամբ:
Ներկաներն արձանագրեցին նաև, որ բռնության ենթարկված փաստաբանների մասով վարույթն իրականացում է ոչ բավարար արագությամբ, իսկ մեղավորները շարունակում են մնալ անպատիժ:
Ակնառու է նաև ոստիկանության անգործությունը, քանի որ փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն գործած ոստիկաններն առ այսօր շարունակում են պաշտոնավարել:
Փաստաբանները, վերահաստատելով իրենց պահանջները, փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման նման խոչընդոտները կանխելու նպատակով, որոշեցին՝
- մեկ օրյա բողոքի ակցիա իրականացնել 2023 թվականի հունիսի 26-ին՝ այդ օրը հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:
Հ.Գ.1. Հունիսի 26-ը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է:
Հ.Գ.2. Այս պայքարի նպատակը վստահորդների արդար դատաքննության իրավունքի իրացման համար է, քանի որ ճնշված փաստաբանը չի կարող արդյունավետ պաշտպանել վստահորդի շահերը:
Հ.Գ.3. Հունիսի 26-ի բողոքի ակցիայից կարճ ժամանակ հետո հրավիրվելու է ակումբի նիստ քննարկելու համար հաջորդ 3 օրյա բողոքի ակցիայի ժամանակացույցը և պայմանները:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-27 19:38
В Армении бензин будут проверять не только при ввозе, но и на этапах транспортировки и реализации. Об этом сообщил председатель Комиссии по регулированию конкуренции и защите прав потребителей Гегам Геворкян.
-
2025-05-27 19:36
Президент Турции Реджеп Тайип Эрдоган 28 мая совершит визит в Азербайджан. Как передает АПА, об этом сообщил глава Управления делами администрации президента Турции Фахреттин Алтун.
-
2025-05-27 19:34
Генеральный секретарь Международного уголовного суда Освальдо Завала Гилера в Ереване на встрече с генпрокурором Анной Вардапетян заявил о "заметных усилиях" Армении по выполнению ею своих обязательства перед судом.
-
2025-05-27 19:30
Взвод авиагруппы 102-ой военной базы МО РФ в сопровождении нескольких российских офицеров, подполковника ВС Армении и руководства Россотрудничества в Ереване сегодня возложили цветы к колокольне архитектурно-исторического комплекса Сардарапат.