Պատել․ Ակնկալում ենք շուտով հյուրընկալել հայ -ադրբեջանական բանակցությունների ևս մեկ փուլ
ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է Վաշինգտոնում (հայ-ադրբեջանական) բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղ ապագայի: Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ ճեպազրույցում:
«Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղղակի երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար», - ասել է Պատելը:
Անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի ուղղությամբ կրակոցների հաճախակիացմանը՝ Պատելը նշել է, որ ամերկյան կողմի համոզմամբ՝ քայլերը, որոնք հրահրում են և բարձրացնում են լարվածությունը, անկասկած, այս պահին, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն ընթանում են տարբեր հարթակներում, անարդյունավետ են:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակացություններում ԱՄՆ-ի միջնորդական դերի վերաբերյալ Ռուսաստանի քննադատական գնահատակինին՝ Պատելն ասել է հետևյալը. Եթե Ռուսաստանը կարծում է, որ կարող է կառուցողական դեր խաղալ այս հարցում, իհարկե, ողջունելի է, բայց մենք շարունակում ենք զգալ, որ այդ բանակցությունները առաջընթաց են ապրում, դրանք շարունակվում են։ ԱՄՆ-ն այս հարցում կարևոր գործընկեր է եղել։ Այդ հարցով զբաղվել է անձամբ պետքարտուղարը»։
Նա հիշեցրել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ բոլոր բարձր մակարդակի հանդիպումների մասին՝ հավելելով, որ այս գործընթացում երկխոսությունը չի կարող փոխարինվել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 06:06
В Баку состоялось очередное заседание "суда" над бывшим госминистром Нагорного Карабаха, бизнесменом и филантропом Рубеном Варданяном.
-
2025-07-23 05:59
Премьер-министр Армении Никол Пашинян выступил с новой блестящей идеей: организовать с помощью своих соратников и сторонников мощный митинг на площади Вагаршапата, прямо у Первопрестольного. Об этом написал первый президент Армении Левон Тер-Петросян.
-
2025-07-23 05:56
Посольство США в Армении напоминает, что продолжительность пребывания в США определяется сотрудником Таможенно-пограничной службы при въезде в страну.
-
2025-07-23 05:54
Арестованный архиепископ Баграт Галстанян выступил с заявлением.