Բամբասանքներ են. Գրիգոր Մինասյանը` Կարեն Անդրեասյանի դեմ հարուցված քրեական գործի մասին
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի դեմ հարուցված քրեական գործի մասին հրապարակումները բամբասանքներ են։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Կարեն Անդրեասյանի հետ կապված այդ ԶԼՄ հայտարարությունները իմ կարծիքով բամբասանքներ են՝ ոչ ավելին»,– ասաց Մինասյանը։
Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ԱԱԾ-ն Անդրեասյանի դեմ լիազորությունների չարաշահման հոդվածով քրեական գործ է հարուցել Վերաքննիչ քրեական դատարանում «ստվերային նախագահ» ընտրելու դեպքի առթիվ։
Անդրադառնալով այն պնդումներին, որ ԲԴԽ-ի կողմից դատավորների նկատմամբ ճնշումներ են իրականացվում՝ նախարարն արձագանքեց.
«Իմ համոզմամբ, պաշտպանվող կողմը բոլոր ձևերով փորձում է ակնհայտ կարգապահական գործի հետ կապված ինչ-որ մեկնաբանություններ անել, որը նորմալ է, նրանք իրենց պաշտպանողական ստրատեգիայի շրջանակներում են:
Բնական է, որ իրավախախտը և՛ ենթադրյալ, թե՛ այն անձինք, որոնք ենթարկվել են պատասխանատվության, պետք է ինչ-որ ձևով պաշտպանվեն, օրինակ՝ եթե մեկը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, ասում է՝ քաղաքական ետապնդում է, եթե դատավորը բռնվում է իրավախախտ գործունեության մեջ, պետք է ասի՝ ճնշում է: Այսինքն՝ մարդ են, որոնք պաշտպանվում են, մենք ժողովրդավարական երկրում ենք»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.