Հայկ ԽԱԼԱԹՅԱՆ․ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ԲԱՔՈՒՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԽԱՂ ԵՆ ԽԱՂՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը՝ թե կոչ են անում Երևանին եռակողմ ձևաչափերում աշխատանքից չինքնաչեզոքացվել, ինչպես նաև կոչը Բաքվին՝ ապաշրջափակել Լաչինի միջանցքը և Արցախի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդ, վկայությունն է այն բանի, որ Մոսկվայում հասկանում են՝ այս պահին Երևանն ու Բաքուն Արևմուտքի հետ միասնական խաղ են խաղում Ռուսաստանի դեմ, Aysor.am-ի հետ զրույցում նշեց «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։
Խալաթյանի գնահատմամբ, Զախարովայի ուղերձները ոչ միայն Բաքվին ու Երևանին էին ուղղված, այլ նաև՝ Արցախին՝ Արայիկ Հարությունյանին, որ առանց այն էլ ընդհանուր խաղ է տանում Փաշինյանի հետ, հանկարծ չգնա քայլերի, որոնք կհանգեցնեն ռուսական դիրքերի թուլացման։
Խալաթյանն ընդգծում է՝ Արևմուտքի նպատակը ռուս խաղաղապահների դուրսբերումն է Արցախից. «Եթե կարգավորումը տեղի ունենա Արցախը Ադրբեջանին հանձնելով, դա անխուսափելիորեն հանգեցնելու է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վերանայմանը. չի բացառվում 102-րդ ռազմաբազայի դուրսբերում, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալ»։
Հայկ Խալաթյանի գնահատմամբ, Մոսկվայում շատ լավ գիտակցում են գործընթացների հետևանքը, այլ հարց է՝ ինչպես են պատրաստվում արձագանքել դրանց։
«Ռուսական շրջանակներում դիտարկվում է մի քանի տարբերակ՝ Ռուսաստանը փորձելու է դիմադրել, թույլ չտալ, որ հակառուսական ծրագիրն իրականանա։ Չի բացառվում, որ Ուկրաինայի հետ հակամարտությամբ պայմանավորված՝ Ռուսաստանը որոշի նահանջել Հարավային Կովկասում։ Հաշվի առնելով նաև Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը՝ Ռուսաստանը կարող է ասել՝ դե, եթե ուզում եք, ես կգնամ։ Ռուսաստանում կարող են համարել, որ Արցախից, Հայաստանից դուրս գալն իրենց համար պակաս վնասաբեր կլինի, քան մնալն ու այդեղ ռեսուրսներ վատնելը», - նշեց նա։
Խալաթյանի գնահատմամբ՝ փորձագիտական շրջանակներում կա նաև այսպիսի տարբերակ՝ ակնհայտ է ռուս-իրանական գործակցության սերտաճումը, հստակ են նաև Թուրքիայի հետ խաղի կանոնները. չի բացառվում Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձևաչափի ստեղծում և այդ ձևաչափով տարածաշրջանի կուռացիա։
«Այս պահին, փաստերը համադրելով, կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը դեռ տարածաշրջանից դուրս գալ չի պատրաստվում», - ասաց Խալաթյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.
-
2025-07-14 18:31
Один из израильских истребителей, приблизившийся к Тегерану во время 12-дневной войны с Ираном в прошлом месяце, столкнулся с технической неисправностью топливного бака – проблема, которая почти вынудила самолёт совершить экстренную посадку, пишет телеграм-канал @sepah_pasdaran_ru, со ссылкой на The Times of Israel.
-
2025-07-14 18:28
Во время крупного митинга в городе Глендейл, США, предприниматель Майк Сарьян заявил, что он не боится выражать свое мнение.