Տիեզերագնաց Հարություն Կիվիրյան․ Հայոց ցեղասպանության հիշատակը շատ կարևոր է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը հունիսի 22-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հարություն Կիվիրյանն ասել է, որ գիտի Հայոց ցեղասպանության մասին ըստ իր կարդացի և ծնողների, ավելի շատ՝ պապիկի և տատիկի պատմածների, որոնք պատմել են իրենց ծնողների պատմությունները։
«Իմ նախատատերն ապրել են Ցեղասպանության ժամանակ, տեղեկություն փոխանցել և պատմել այդ իրադարձությունների մասին։ Պապս պատմում էր ազգականների մասին, այն մասին, թե ինչպես է մեկը խուսափել գնդակահարությունից, ինչպես է փախել Արևմտյան Հայաստանից Ռուսաստանի տարածք, ինչպես է այդ ամենը կատարվել»,- ավելացրել է նա։
Նա նշել է, որ այդ պատմություններում արտացոլվել է նրանց մեծ ցավը, որն զգացել է ողջ հայ ժողովուրդը, ուստի հիշատակն ու այս հուշահամալիրը շատ կարևոր են։
«Ես եկել եմ այստեղ, որպեսզի հարգանքի տուրք մատուցեմ բոլոր զոհերին, ովքեր տուժել են Ցեղասպանության ժամանակ»,- ավելացրել է տիեզերագնացը։
Կիվիրյանը նշել է, որ տանը ծնողների հետ միշտ փորձում է շփվել հայերեն։
«Երբ երկար եմ գտնվում տնից դուրս, մի փոքր մոռացած եմ լինում, բայց վերադառնալով՝ նորից ներգրվում ու լավ կարողանում եմ շփվել, հասկանում եմ։ Գրական լեզուն կիսով չափ եմ հասկանում, մանավանդ երբ արագ են խոսում։ Փորձում եմ ուսումնասիրել նաև գրական լեզուն»,- ասել է նա։
Կիվիրյանը բոլորին, հատկապես երիտասարդությանը մաղթեց միշտ բարձր նպատակներ դնել, որոնց կարելի է ձգտել։
«Ցանկանում եմ նաև, որ միշտ այդ նպատակներին հասնելու, առաջ ընթանալու, զարգանալու հնարավորություն լինի։ Զարգացումը միշտ կարևոր է ցանկացած մարդու, ցանկացած երկրի համար»,- ավելացրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-19 19:39
Любой призыв к ядерной войне является безответственным, заявил во вторник глава дипломатии Европейского союза Жозеп Боррель, реагируя на обновление ядерной доктрины России президентом страны Владимиром Путиным, передает Reuters.
-
2024-11-19 19:37
Всеармянский совет дипломатов заявил о категорическом несогласии с проводимой властями Армении внешней политикой и подчеркнул, что эта политика направлена на уничтожение армянской идентичности.
-
2024-11-19 19:33
В законопроекте «О государственном бюджете Азербайджана на 2025 год» укрепление военного потенциала предусмотрен как одна из основных статей расхода. Как сообщает АПА, об этом на совместном заседании 4 парламентских комитетов - по правовой политике и государственному строительству, по обороне, безопасности и борьбе с коррупцией, по правам человека и по региональным вопросам сказал глава комитета по обороне, безопасности и борьбе с коррупцией Арзу Нагиев.
-
2024-11-19 19:27
Коллективный Запад наращивает давление на государства постсоветского пространства, считает зампред Совета Федерации Константин Косачев.