«Հրապարակ». ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԵՏ՝ ԻՐԵՆՑ ԵԼՈՒՄՈՒՏԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հակարի կամրջին անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպից հետո ամբողջությամբ շրջափակված Արցախում առաջացած պարենային ճգնաժամի խնդիրը ծառացած է ոչ միայն Արցախի ժողովրդի առջև, այլև տեղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի։
Բանն այն է, որ պատերազմից հետո Արցախում հայտնված մի քանի հազարի հասնող ռուս զինվորների սննդի խնդիրը ոչ թե Արցախում է լուծվում, այլ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայից են մատակարարում կտրոններով սնունդն ու դիզվառելիքը, ինչպես նաև այլ անհրաժեշտ ապրանքներ, իսկ Արցախում ընդամենը ընդունում-պահեստավորում են։ Հիմա, երբ Լաչինի միջանցքով ադրբեջանցիներն արգելում են անգամ հումանիտար բեռների փոխադրումը, ռուս խաղաղապահները կանգնել են ճիշտ նույն խնդրի առջև, ինչ արցախցիները։ Մանավանդ սուր է վառելիքի խնդիրը:
Տեղի մեր աղբյուրներից իմացանք, որ ռուս խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ իրենց ելումուտը թույլատրելու համար, սակայն մինչ այս պահը դրական արձագանք չեն ստացել, ադրբեջանցիները ցանկացել են «մարդասիրական» ժեստ անել՝ առաջարկելով իրենք հոգան ռուսական կողմի սննդի, վառելիքի հարցերը, սակայն առայժմ ռուսները չեն հանձնվում, կամ ինչպես մեր աղբյուրն է ասում՝ դեռևս վերևներից հրահանգ չեն ստացել: Բանն այն է, որ խնդիրը սնունդը կամ վառելիքը չէ, այլ ավելի քաղաքական է, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի վերահսկողությունը վերապահված է ռուսական կողմին։ Իսկ Ադրբեջանից մատակարարում ստանալը ևս մի քայլ կնշանակի դեպի Ադրբեջանի հետ ինտեգրում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:32
Представители Католикоса Великого Дома Киликийского Арама I в Эчмиадзине встретились с Католикосом всех армян Гарегином II. Они передали Гарегину II обеспокоенность Арама I и его видение относительно выхода из сложившейся ситуации.
-
2025-06-30 19:29
Школьники из Армении завоевали 21 медаль на 5-й международной олимпиаде по прикладной биологии в провинции Бали в Индонезии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-06-30 19:20
Баку выбрал путь обострения отношений с Москвой. Пока в Азербайджане наберутся мудрости, будет страдать азербайджанская диаспора, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-30 19:13
«Предъявленное предстоятелю Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископу Микаэлу Аджапахяну обвинение – полностью незаконное и необоснованное. И это не только наша позиция. Такой была также позиция прокуратуры и Следственного комитета – до того момента, как премьер-министр начал свои нападки на архиепископа. Хронология здесь абсолютно ясна», – заявил на встрече с журналистами 30 июня представитель группы адвокатов архиепископа Ерем Саркисян.