Րաֆֆի Հովհաննիսյան․ Փաշինյանը դառնում է արցախահայության ցեղասպանության մեղսակից
Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրում է դիվանագիտական պատմությունը իր մանր անձնական շահի և իշխանության համար։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԳ նախկին նախարար, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով ՀՀ իշխանությունների` Արցախի նկատմամբ վարած քաղաքականությանը։
Նախկին նախարարի կարծիքով` Արցախին սպառնում է Նախիջևանի ճակատագիրը, որը 110 տարի առաջ բնակեցված էր հիմնականում հայերով և հայկական օրրան էր, իսկ հիմա հայտնի է, թե ինչ վիճակում է։
«Արցախը ապրում է կրիտիկական և կյանքին սպառնացող օրեր, և մենք պետք է փոխենք հայոց և նաև միջազգային հանրային կարծիքը։ Նիկոլ Փաշինյանը խոստովանելով, որ Արցախի հայրենակիցներին սպառնում է ցեղասպանություն, և իր քայլերով բերելով Արցախի պաշարում, իսկ բնակչությանն ուղարկելով ցեղասպան Ադրբեջանի ծոցը բանակցությունների՝ դառնում է ցեղասպանության մեղսակից»,–ասաց Հովհաննիսյանը։
Այս իրավիճակում, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը ունենալով Հայաստանի վարչապետ «բիզնես քարտը», հայկական շահը ներկայացնելու փոխարեն ներկայանում է ինչպես Ադրբեջանի վարձած վերլուծաբան և փորձում է ՀՀ դիվանագիտական պատմության մեջ գտնել սխալներ` այդ կերպ փորձելով արդարացնել իր քաղաքական որոշումները, իր ղեկավարած պարտությունը պատերազմում։
Իսկ թե ինչպես պետք է Հայաստանը Նիկոլ Փաշինյանից հետո միջազգային հանրության աչքին հետ բերի հայկական շահերը մեկնարկային վիճակի, որ միջազգային հանրությունը հասկանա, որ հայ ժողովրդի կարծիքը կապ չունի ներկայիս վարչապետի հայտարարությունների հետ, Հովհաննիսյանը դժվարանում է ասել։ Սակայն մի հարցում նա վստահ է` միջազգային հանրության դիրքորոշումը չի կարող միշտ նույնը լինել, և հնարավոր է աշխատել նրանց հետ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 15:08
В оккупированном Арцахе завершились совместные военные учения армии Азербайджана и сил специального назначения Корпуса стражей исламской революции Ирана «Араз-2025", сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-22 15:07
Правящая партия "Гражданский договор" готовится к выборам правления — будет новая программа и новый устав.
-
2025-05-22 15:05
Иранская компания построила в Армении завод по производству стальной арматуры, сообщил журналистам в Сюнике посол ИРИ Мехди Собхани.
-
2025-05-22 15:03
Индийские торговцы объявили полный бойкот Турции и Азербайджану из-за их поддержки Пакистана во время недавнего конфликта. Конфедерация индийских торговцев (CAIT), объявила о немедленной остановке всего импорта и экспорта из этих стран.