«Փաստ». ԻՇԽԱՆԱԿԱՆ ՄԻ ԱՀՌԵԼԻ «ԲԼՈԿ», ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՂՂԱԿԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՄԲ, ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԻՆՏԵՆՍԻՎ ԶԲԱՂՎԱԾ Է ՀԱՐՑԵՐ ԿԱԶՄԵԼՈՎ
«Փաստ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը «ներկայացավ», իսկ ավելի ստույգ՝ փաստացի նախագահեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը: Ընդ որում՝ այս հանդիպումը դռնբաց էր, հեռարձակվում էր ուղիղ եթերում, ինչն ակնհայտ անհավասար պայմաններ ստեղծեց մինչ այդ քննիչ հանձնաժողով հրավիրվածների հետ։
Ըստ էության, Փաշինյանի համար սա «փայլուն» հնարավորություն և առիթ էր հերթական մեծ շոուն ներկայացնելու համար, այնինչ հանրությունը հնարավորություն չի ունենում ծանոթանալ այլոց «ցուցմունքներին»: Ինչպես հայտնի է, այս «սերիալը» շարունակություն է ունենալու հունիսի 27-ին՝ արդեն հարցուպատասխանի ձևաչափով: Այսինքն, քպականներն էլի հավաքվելու են իրենք իրենցով, ասեն-խոսեն, իրենց շեֆին «հարցեր» տան:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական մի ահռելի «բլոկ», Նիկոլ Փաշինյանի ուղղակի ղեկավարմամբ, այս օրերին ինտենսիվ զբաղված է հարցեր կազմելով, դրանց դերաբաշխմամբ և «ժողվարչապետի» պատասխանների վրա աշխատանքով, որ «սերիալային» ընթացքը խափանումներ չունենա»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-09 13:42
МИД Армении подтвердил участие главы ведомства Арарата Мирзояна в Анталийском дипломатическом форуме.
-
2025-04-09 13:38
Второй раунд консультаций делегаций России и США состоится 10 апреля в Стамбуле в генеральном консульстве России. Как передает Арменпресс, об этом ТАСС сообщили в российском диппредставительстве.
-
2025-04-09 13:37
Армянский военнослужащий ранен в результате взрыва мины, сообщил Sputnik Армения пресс-секретарь Минобороны Арам Торосян.
-
2025-04-09 13:36
Полноформатный запуск общего электроэнергетического рынка ЕАЭС планируется с 1 января 2027 года. Об этом заявил "Известиям" вице-премьер РФ Алексей Оверчук.