Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐԵՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ` ադրբեջանցիների` Հայաստանն Արցախին կապող կամուրջին բետոնե արգելապատնեշներ դնելը բազմաթիվ հարցեր է առաջացնում, սակայն խնդիրը շատ ավելի խորքային է:
«2020 թվականի նոյեմբերի 9-ի` Ադրբեջանի կողմից բազմիցս բռնաբարված եռակողմ հայտարարությունը հստակ սահմանում էր միջանցքի անխափան գործելու հանգամանքը և դրա անվտանգությունը վերապահված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությանը և վերջիններս ոչ թե պետք է Բաքվին հերթական կոչերը հղեն, այլ փաստաթղթով ստանձնած պարտավորությունները կատարեն:
Բրյուսելն ու Վաշինգտոնը հստակ գիտակցում են, որ Արցախի հարցով առկա բանաձևերը ոչ թե խնդրի կարգավորմանը, այլ հայ ժողովրդի ողբերգությանն են բերելու, սակայն նրանց համար իրենց աշխարհաքաղաքական շահերն են առաջնահերթ:
Հայաստանի իշխանությունը միջազգային դերակատարների առաջ ողբալուց առաջ պետք է կանգ առներ, հանրությունից ներողություն խնդրեր ու հայտարարեր, որ խրվել է իր ապազգային գործունեությունում և անկարող է ապահովել ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի անվտանգությունը. թողներ ու հեռանար:
Ադրբեջանցիները ճիշտ են անում, որ վախենում են ռևանշից, իրենց բարբարոսությունն ու ոչ պրագմատիկ քաղաքականությունը բերելու է ռևանշի, և Ադրբեջանի օրվա իշխանությանը միայն առաջին հայացքից է թվում, որ Արցախի հարցը լուծել է, իրականում այն փոխանցել է սերունդներին, որովհետև այն, ինչին ուզում է հասնել Ադրբեջանը, վառոդի հանքի կոնսերվացում է և մի օր պայթելու է:
Որքան էլ, որ Հայաստանում դեռ չի հաջողվում իշխանափոխություն անել, սակայն գլխավոր խնդիրը հստակ է:
Արցախը պետք է բոլոր կողմերի համար ընկալելի սահմանի, վերահաստատի իր նպատակները և սպասումները, իրադրության ճիշտ գնահատականների պայմաններում առաջ շարժվի, այլ ճանապարհ չկա»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 19:41
Новые санкции США против компаний из Китая связаны с торговлей нефтью в интересах Тегерана, сообщила официальный представитель госдепа Тэмми Брюс. Его слова приводит РИА Новости.
-
2025-07-09 19:40
Дональд Трамп перенёс введение повышенных импортных пошлин с 9 июля на 1 августа. При этом он направил лидерам Японии, Южной Кореи, Таиланда, ЮАР и других стран письма с предупреждением о новых тарифах – от 25% до 40%. Об этом сообщает BBC.
-
2025-07-09 19:38
9 июля министр обороны Армении Сурен Папикян провел телефонный разговор с министром обороны и поддержки вооруженных сил Исламской Республики Иран, бригадным генералом Азизом Насирзаде. Об этом сообщает Министерство обороны Армении.
-
2025-07-09 19:35
Защита обжалует решение суда об аресте депутата от оппозиционной фракции "Армения" Артура Саркисяна в течение 10 дней. Об этом журналистам сообщил адвокат Смбат Минасян.