Հրաչյա ԳԱՍՊԱՐՅԱՆ․ ԲԵՐՁՈՐԻ ՍՈՒՐԲ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՐևԻ ԹԵ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԿԱՐՍԻ ԱՌԱՔԵԼՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ
Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի։ Բերձորը, այդ թվում Սուրբ Համբարձման եկեղեցին, թշնամուն է հանձնվել 2022 թվականի օգոստոսի 25-ը։ Մինչ այդ եկեղեցին գտնվում էր բարվոք վիճակում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ապանոտաժվելու են հայկական եկեղեցու գմբեթի վեղարն ու զանգակատունը, կցակառուցվելու են երկու մինարեթ։
Եկեղեցին կառուցվել է 1998-ին, գմբեթի խաչը օծվել է 1998 թվականի մայիսի 31-ին։ Panorama.am-ը զրուցել է եկեղեցու ճարտարապետ Հրաչյա Գասպարյանի հետ։
-Պարոն Գասպարյան, երբ լսեցիք լուրը, որ Ձեր կառուցած եկեղեցին վերածվելու է մզկիթի, երբ տեսաք լուսանկարներ, ինչպիսի՞ զգացողություն ունեցաք։
- Այդ զգացողությունն արտահայտելու համար բառեր չեմ գտնում։ Այն ժամանակներում՝ 1995-1998 թվականներ, երբ կառուցում էինք եկեղեցին, դեռ չկային ճանապարներ, Երևանից այնտեղ հասնելը շատ անգամ տևում էր մինչև 7-8 ժամ։ Պատկերացրեք՝ 5 տարի, անձնակազմի, Քաշաթաղի շրջանային վարչակազմի առաջին ղեկավար Ալեքսան Հակոբյանի հետ, ինչ ապրումներով, մտքերով, երազանքներով կառուցեցինք այդ եկեղեցին ու այսօր ոնց որ քո երեխաներից մեկին պահ ես տվել օտարին։ Թե ինչ կլինի նրա հետ, Աստված գիտի։ Երևի թե արժանացավ նույն ճակատագրին, ինչի Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին՝ վերածեցին մզկիթի։
Հուսանք՝ կգա ժամանակներ, նորից մեր ձեռքին կհայտնվի այդ հրաշքը և արդեն ինչ ցավեր, ինչ տառապանք էլ տեսած լինի, կամոքենք։
Շուտով հնարավոր է նույն ճակատագրին արժանանա իմ առաջին վերականգնած եկեղեցին. 1975 թվականին վերականգնել եմ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Հենց անմիջապես եկեղեցու կողքով էր անցնում սահմանը։ Մենք վերականգնեցինք այն։ 45 տարի առաջ։ Իմ առաջին վերականգնած եկեղեցին։ Հիմա լուրեր են պտտվում անկլավների հետ կապված, այդ դեպքում նորից պետք է հատուկ անցաթղթերով գնանք, մոտենանք Ոսկեպարի եկեղեցուն։ Պարադոքս է։
-Պարոն Գասպարյանը, երբ եկեղեցին կառուցում էիք, դնում քարը քարի վրա, խաչը դրվեց գմբեթին, օծվեց, Ձեր մտքով անցնո՞ւմ էր, որ կարող է մի օր մերը չլինել։
-Այն ժամանակ պաթոսն այնքան ուժեղ էր... Մեր ապրումները, մեր ազատագրած հողերը։ Համարում էինք, որ մեր հետ բերած տարածքներում առաջին կառուցած եկեղեցին էր։ Այդպիսի խոհեր, մտքեր բնավ մտքիս չէր գալիս։
Հետաքրքիր մի բան ասեմ. այն ժամանակ, երբ Ալեքսանի հետ գնում էինք, մթնշաղին մոտեցանք Լաչինին։ Հաջորդ օրը պետք է տեղն ընտրեինք, թե որտեղ է կառուցվելու եկեղեցին։ Երբ մտնում էինք Լաչին, տեսա հարթավայրը, որը տանում է Արաքսի հովիտ։ Այսինքն, այդ բարձունքը հսկում էր Աղավնո և Հակարի գետերի միացումը, որը պետք է տանի ու թափվի Արաքս, այդտեղից շատ լավ երևում էին նաև Տեղ գյուղի բլուրները։ Ընտրեցիքն հենց այդ տեղը, որպեսզի նաև մեր կողմից տեսնենք, միշտ հսկողության տակ պահենք։
- Հավատո՞ւմ եք, որ մի օր կվերադառնա մեզ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին ու որպես վերականգնող ճարտարապետ՝ հնարավո՞ր է նույնությամբ վերականգնել եկեղեցին։
-Նախ՝ իմ տարիքը, երկրորդ՝ այս ամենը, ինչ հիմա տեղի է ունենում, չեմ կարծում, որ մեկ մարդկային կյանքի ընթացքում այս բոլորը նորից կվերադարձվի։ Աստված տա գա մի սերունդ, լինի ձեր ասածը ու հայը հաստատ շատ հեշտությամբ, եթե խաթարված բաներ լինեն, նույնությամբ կվերականգնի։
Բայց միևնույնն է, ուզում ես վրան մահիկ դիր, ... միայն մի քանդիր, հասկացողը, նույնիսկ այլ ազգից, միայն տեսնի, կհասկանա, կզգա, որ հայկական է։
Եկեղեցին նախագծելուց մեր ավանդական ճարտարապետության սկզբունքները պահել ու պահպանել եմ։ Այն մեր հայկական դասական ճարտարապետության մասն է։
Մենք՝ այստեղ ապրողներս, պետք է դողանք մեր նախնիների թողած ժառանգության վրա։ Եթե ազգն ուզում է գոյատևել, հարատևել, դրա համար մի բան կա՝ պետք է հրաշալի իմանա իր նախնիների թողած ժառանգությունը, արժևորի ու պահպանի։ Այլ ճանապարհ չկա։ Եթե մենք մեր ստացած ժառանգության նկատմամբ անտարբեր լինենք, այդ դեպքում ավելի լավ է թողնել բնության քմահաճույքին. բնությունն ավելի լավ կպահի, քան մարդը, գոնե չի խաթարի էլի։
-Շնորհակալություն։
-Տխուր տրամադրությամբ է, հուսանք լավ ժամանակներ կգան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 13:19
Аресты, анонс штурма Эчмиадзина, рейдерский захват «Элсетей», обыски, драка в НС – всё это обострение связано с политической заявкой Самвела Карапетяна. В преддверии выборов это представляет угрозу для действующей власти.
-
2025-07-08 13:03
Мир между Арменией и Азербайджаном уже есть, война ведь закончилась. Об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев.
-
2025-07-08 12:56
Никто в Армении не может совершить переворот. Намотайте это себе на ус. Об этом на внеочередном заседании Национального Собрания во время обсуждения ходатайства о даче согласия на возбуждение публичного уголовного преследования в отношении депутата от оппозиционного блока «Армения» Артура Саркисяна заявил 8 июля депутат от правящей партии «Гражданский договор» Хачатур Сукиасян.
-
2025-07-08 12:54
По достоверным данным 168.am, более 100 следователей мобилизованы для масштабных действий в Первопрестольном Святом Эчмиадзине.