«Սրիկան դուք եք». Հայկ Կոնջորյանը` Սեյրան Օհանյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթից անմիջապես հետո իշխանական պատգամավորների և ընդդիմության միջև սկսվեց լեզվակռիվ, փոխադարձ վիրավորանքներ հնչեցին։
Միասնյանն իր ելույթում խոսում էր այն մասին, թե ինչու իրենք չեն մասնակցել ՔՊ–ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին, որին հաջորդեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պատասխանը։
Սկզբում փոխադարձ վիրավորանքներ եղան Արծվիկ Մինասյանի հետ, ապա Սիմոնյանը սկսեց պատասխանել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի` տեղից արված հայտարարություններին` ասելով. «Դուք ձեր կյանքով ու ձեր արժանապատվությամբ զբաղվեք էլի, ձեր արածներով։ Դատական նիստի ժամանակ կխոսեք այդ մասին։ Դու–ն դու ես, չհամարձակվես ԱԺ նախագահի հետ դու–ով խոսաս։ Բա դու ով ես, եթե ես ԱԺ նախագահը չեմ։ Դու ի՞նչ ես անում ստեղ. գնա տուն սարքի քեզ համար տարբեր տեղերում»։
ԱԺ նիստերի դահլիճը լքելիս Ալեն Սիմոնյանը նաև գոռաց. «Քեզ նման գեներալները պարտվեցին»։
Ամբոնի մոտ եկած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը միացավ լեզվակռվին և դիմելով Սեյրան Օհանյանին` ասաց, «Պարոն Օհանյան, ձեզ կոռեկտ պահեք։ Դուք դաստիարակություն ստացե՞լ եք։ Դուք չգիտեք, որ պատգամավորի հետ դու–ով չեն խոսում։ Սուս, ձայնդ, լռի, առանց հավելյալ տվայտանքների։ Ի դեպ, մեծ մասը չլսեց, թե ինչ ասացիք ԱԺ նախագահին, հիմա ասում եմ` սրիկան դուք եք։ Ձայնդ, պապանձվիր»։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անմիջապես ընդմիջում հայտարարեց։
Ընդմիջումից հետո ընդդիմությունը դահլիճ չվերադարձավ։ Հայկ Կոնջորյանը, շարունակելով իր` ընդհատված ելույթը, հայտարարեց. «Ընդդիմության դատարկ աթոռների պայմաններում խոսելը նմանվում է ընդդիմության օղորմաթասին»։
Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմությունը ԱԺ նիստին 15 րոպե ուշացումով եկավ, որ մեկ րոպե լռությամբ չհարգի ՔՊ–ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը, Հայկ Կոնջորյանը նշեց, որ դա ոչ միայն քաղաքականապես սնանկ է, այլև մարդկայնորեն` ճղճիմ։ «Վիգեն Խաչատրյանն այսօր քաղաքկանապես ավելի ողջ է, քան դուք»,– իր ելույթը եզրափակեց նա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-19 17:33
Парад увольнений продолжается. Ара Мкртчян освобожден от должности замминистра окружающей среды. Соответствующее решение подписал премьер-министр Армении Никол Пашинян.
-
2024-11-19 17:31
В России впервые запущено серийное производство мобильного укрытия, предоставляющего защиту в том числе при ядерном взрыве. Его разработал Всероссийский научно-исследовательский институт по проблемам гражданской обороны и ЧС (ВНИИ ГОЧС).
-
2024-11-19 17:29
В ноябре можно наблюдать самую высокую активность переброски вооружения и военной техники из Израиля в Азербайджан за последнее время.
-
2024-11-19 17:28
"Информация об исчезновении семи произведений стоимостью 500 тысяч долларов из Музея Ерванда Кочара не соответствует действительности", - говорится в сообщении.