Արցախում անցել են խիստ խնայողական ռեժիմի
Հունիսի 15-ից Ադրբեջանը դադարեցրել է նաև Հայաստանից Արցախ հումանիտար բեռնափոխադրումները, որի պատճառով պետությունն անցել է խիստ խնայողական ռեժիմի բոլոր ուղղություններում, այդ թվում՝ վառելիքի:
Արցախի տեղեկատվական շտաբից NEWS.am-ին հայտնում են, որ բենզին և դիզվառելիք տրամադրվում է խիստ անհրաժեշտ դեպքերում՝ գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, հիվանդներին բուժհաստատություններ տանելու, շրջաններից գյուղատնտեսական մթերքը կենտրոնացված կարգով շրջկենտրոններ և քաղաք Ստեփանակերտ տեղափոխելու, հասարակական տրանսպորտի աշխատանքը և պետական որոշ մարմինների հրատապ գործունեությունը կազմակերպելու համար:
Այդուհանդերձ, կան մարդիկ, ովքեր այս ընթացքում վառելիք չեն ստացել, բայց շարունակում են երթևեկել՝ այդ կերպ հարուցելով որոշակի հարցեր հանրության շրջանում:
Լցակայաններում խախտումներ կատարելու հնարավորությունը պարզելու նպատակով օպերատիվ ճանապարհով կատարվել են որոշակի ճշտումներ, ինչի արդյունքում պարզվել է, որ ներկայումս մեքենաներով երթևեկող անձինք օգտագործում են նախքան հունիսի 15-ը ձեռք բերված վառելիքը:
Ամեն դեպքում, պետական համապատասխան մարմինների կողմից շարունակաբար վերահսկողություն է իրականացվելու լցակայանների գործունեության նկատմամբ՝ հնարավոր խախտումներն ու չարաշահումները կանխելու և բացառելու նպատակով: Այդ առումով ակնկալում ենք նաև հանրության աջակցությունը հնարավոր խախտումների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման ու հանրային վերահսկողության ապահովման հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-19 17:33
Парад увольнений продолжается. Ара Мкртчян освобожден от должности замминистра окружающей среды. Соответствующее решение подписал премьер-министр Армении Никол Пашинян.
-
2024-11-19 17:31
В России впервые запущено серийное производство мобильного укрытия, предоставляющего защиту в том числе при ядерном взрыве. Его разработал Всероссийский научно-исследовательский институт по проблемам гражданской обороны и ЧС (ВНИИ ГОЧС).
-
2024-11-19 17:29
В ноябре можно наблюдать самую высокую активность переброски вооружения и военной техники из Израиля в Азербайджан за последнее время.
-
2024-11-19 17:28
"Информация об исчезновении семи произведений стоимостью 500 тысяч долларов из Музея Ерванда Кочара не соответствует действительности", - говорится в сообщении.