Последние новости

Ալեքսանդրիայում փլուզվել է 13 հարկանի շենք, փլատակների տակ շատ մարդիկ են մնացել

Եգիպտական Ալեքսանդրիա քաղաքում 13 հարկանի շենք է փլուզվել Խալիլ Խամադա փողոցում։ Փլատակների տակ շատ մարդիկ են մնացել, տեղեկացրել է Youm7 պարբերականը։

Շենքը գտնվում էր Սիդի Բեշրում, Ալ-Մոնտազա շրջանում։ Շենքի փլուզման հետևանքով վնասվել են մի քանի ավտոմեքենաներ։ Փլատակների տակ են մնացել տեղի սուպերմարկետի հաճախորդները։

Արտակարգ դեպքի վայր են ժամանել անվտանգության ծառայությունները, քաղաքացիական պաշտպանության ուժերը և շտապօգնության մեքենաներ, ինչպես նաև Ալեքսանդրիայի նահանգապետ, գեներալ-մայոր Մուհամադ աշ-Շարիֆը։ Փրկարարները փլատակների մաքրման աշխատանք են իրականացնում։

Հայտնի է, որ շենքը օգտագործվել է ամռանը բնակարանները վարձով տալու համար։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ