Ռուբինյան․ Հայաստանը հուսով է, որ Թուրքիան կպահի սահմանը բացելու պայմանավորվածությունը
Հայաստանը շուտով կավարտի Մարգարայում ենթակառուցվածքների կարգի բերման աշխատանքները, հայկական կողմը հուսով է, որ թուրքական կողմը ևս կպահի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խորհրդարանական ճեպազրույցում:
«Վերջին պայմանավորվածությունը եղել է հետևյալը, որ զբոսաշրջային սեզոնի սկզբում պետք է ցամաքային սահմանը բացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար: Հայկական կողմն աշխատանքներ է տանում Մարգարայում համապատասխան ենթակառուցվածքները կարգի բերելու համար, շատ շուտով կավարտենք: Եվ հույս ունենք, որ թուրքական կողմը ևս կպահի պայմանավորվածությունը, և այս ամառվա ընթացքում պայմանավորվածությունները կիրագործվեն»,-ասաց Ռուբինյանը:
Նա վստահեցրեց, որ գործընթացը կանգնած վիճակում չէ, ինքն ըստ անհրաժեշտության խոսում է Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ: Այս պահին հանդիպման մասին պայմանավորվածություն չկա դեռևս:
Անդրադառնալով դիտարկմանը, որ որոշ ժամանակ առաջ հատուկ ներկայացուցիչները բավականին ակտիվ հանդիպումներ էին ունենում, իսկ հիմա՝ ոչ, Ռուբինյանը դա բնական համարեց՝ նշելով, որ հիմա ունեն կոնկրետ պայմանավորվածություն՝ սահմանը բացելու առումով:
«Եվ շատ կարևոր է, որ այդ պայմանավորվածությունը կյանքի կոչվի: Նման գործընթացներում, երբ վստահության դեֆիցիտ կա, շատ կարևոր է, որ պայմանավորվածություններն իրագործվեն: Եթե իրագործվեն, վստահությունը կավելանա, եթե չիրագործվեն, բնականաբար՝ կպակասի»,-ասաց Ռուբինյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 10:01
В аэропорту «Звартноц» пограничники СНБ не позволили главе медцентра «Измирлян», профессору Армену Чарчяну пересечь границу, мотивируя это тем, что его выезд якобы ограничен, хотя решение суда об отмене ограничения на свободное передвижение давно было направлено в отдел уголовно-исполнительной службы полиции МВД Армении. Об этом на своей странице в Facebook написал адвокат Эрик Алексанян.
-
2025-07-01 09:51
Существует распространенное заблуждение о том, что жить и работать рядом с атомной электростанцией опасно для здоровья. Настороженность в обществе по этому поводу сохраняется из-за недостатка знаний о безопасности атомной энергетики.
-
2025-07-01 07:37
Глава ЛНР Леонид Пасечник сообщил, что вся территория Луганской Народной Республики полностью освобождена.
-
2025-07-01 07:35
По факту демонтажа плакатов с изображением Самвела Карапетяна представлено сообщение о преступлении.