Последние новости

ՀՅԴ-ն 24-ժամյա նստացույցեր կանցկացնի ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատների դիմաց

ՀՅԴ-ն «SOS Artsakh» խորագրով 24-ժամյա նստացույցեր կանցկացնի Հայաստանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նստացույցերը նախատեսվում է անցկացնել հունվարի 27–ին։

«Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ»,– ասված է Սաղաթելյանի հրապարակած հայտարարության մեջ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ