Последние новости

Հայաստանում կանանց կամավոր զինվորական ծառայության համակարգ է ներդրվում

Իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ կներդրվի: Այս մասին ԱԺ արտահերթ նիստին ներկայացրեց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը:

«Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 6 ամիս, դիմում կարող են ներկայացնել 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները:

Օրենքը պատշաճ քննարկման է ենթարկվել․․․ Պաշտպանության նախաարարությունը պատրաստակամ է խնդիրների ի հատ գալու պարագայում քննարկում իրականացնել և շտկումներ անել,- նշեց Պապիկյանը։

ԱԺ այսօրվա նիստում նախարարը քիչ առաջ նաև հայտնել էր, որ օրենքի ընդունման դեպքում զորակոչված իգական սեռի զինծառայողները, առանց վիճակահանության, նշանակվելու են են ուսումնական զորամաս, և ծառայությունը կազմակերպվում է բացառապես այդ զորամասում: Այդ նպատակով ընթացքի մեջ է առանձին զորամասի տեսքով կանանց գումարտակի ձևավորման գործընթացը։ Վարչակազմում ընդգրկվելու են պայմանագրային զինծառայության մեջ գտնվող կանայք:

6-ամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալը առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում իգական սեռի զինծառայողները ստանալու են պատվովճար: 6 ամիսը լրիվ ծառայելու պարագայում նրանք կստանան 1 միլիոն դրամ պատվովճար, իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում նշված գումարը 6 ամսվա կբաժանվի և կբազմապատկվի փաստացի ծառայած ամիսների թվով:

Իգական սեռի ներկայացուցիչներին 6-ամսյա ժամկետը լրանալուց հետո իրավունք կտրվի դիմելու 5 տարվա պայմանագրային ծառայության:

Զորացրվածները կհաշվառվեն պահեստազորում, ենթակա կլինեն վարժական հավաքների և զորահավաքային զորակոչի։

Factor.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ