Փաշինյանը հարցաքննվում է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 27-ին, կրկին հրավիրվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու:
Վարչապետն ուղիղ եթերում կպատասխանի հանձնաժողովի անդամների հարցերին:
Քննիչ հանձնաժողովում մինչև այժմ պատերազմի օրերի մի քանի բարձրաստիճաններ զինվորականներ են խոսել, բայց բոլորը փակ նիստում։
Նախորդ նիստում Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում մի քանի ժամանոց ելույթ ունեցավ, սակայն չպատասխանեց պատգամավորների հարցերին:
Նշենք, որ դեռ ապրիլին Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ընդդիմության իրեն հարցաքննել քննիչ հանձնաժողովում: «Խնդրում եմ, եկեք ինձ հարցաքննեք, եկեք հարցաքննեք քննիչ հանձնաժողովում»,-ասել էր նա: Վարչապետը խոստացել է նաև քննիչ հանձնաժողովում խոսել պատերազմը 2020-ի հոկտեմբերի 19-ին չկանգնեցնելու պատճառների մասին։
Հիշեցնենք, որ խորհրդարանական այս քննիչ հանձանժողովը պատերազմից մեկուկես տարի անց է ստեղծվել։ Քննությունն իրականացնում են միայն իշխանական պատգամավորները։ Ընդդիմությունը բոյկոտել է բոլոր նիստերը: Այսօր ևս ընդդիմությունը կբոյկոտի հանձնաժողովի նիստը, քանի որ դա համարում է «շոու», որի նպատակը «Փաշինյանի վրայից քաղաքական պատասխանատվությունը հեռացնելն է»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-19 17:33
Парад увольнений продолжается. Ара Мкртчян освобожден от должности замминистра окружающей среды. Соответствующее решение подписал премьер-министр Армении Никол Пашинян.
-
2024-11-19 17:31
В России впервые запущено серийное производство мобильного укрытия, предоставляющего защиту в том числе при ядерном взрыве. Его разработал Всероссийский научно-исследовательский институт по проблемам гражданской обороны и ЧС (ВНИИ ГОЧС).
-
2024-11-19 17:29
В ноябре можно наблюдать самую высокую активность переброски вооружения и военной техники из Израиля в Азербайджан за последнее время.
-
2024-11-19 17:28
"Информация об исчезновении семи произведений стоимостью 500 тысяч долларов из Музея Ерванда Кочара не соответствует действительности", - говорится в сообщении.