Последние новости

Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

2023 թվականի հունիսի 22-25 Պանամայում տեղի է ունեցել Ընկերվար/սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (International Union of Socialist Youth) բարձրագույն ժողովը (IUSY World Congress)։ Շուրջ 70 երկրներից 300 պատվիրակներով կազմակերպություններ են մասնակցել ժողովին, որ գումարվում է երկու տարին մեկ:

ՀՅԴ Երիտասարդականի կողմից ժողովին մասնակցել են ՀՅԴ Երիտասարդականի անդամ Հասմիկ Բուրուշյանը և ՀՅԴ-ի կողմից ԸԵՄՄ-ի փոխնախագահ Սարինե Աբրահամյանը: ՀՅԴ Երիտասարդականի ջանքերով Պանամայում ընդունվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող և Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման քաղաքականությունը դատապարտող բանաձև: Կազմակերպությունը կոչ է արել առանց որևէ նախապայմանի անհապաղ բացել Լաչինի միջանցքը և վերջ դնել Արցախի շրջափակմանը։

Հավելենք՝ Թուրքայի Հանրապետական ժողովրդական կուսակցության երիտասարդական թևի լիիրավ անդամակցության դիմումը մերժվել է՝ մասնավորապես, կազմակերպության Հայոց Ցեղասպանության, Արցախի ժողովրդի ինքնորոշման, քրդական փոքրամասնության իրավունքների և Թուրքիայում Սիրիայի փախստականների վերաբերյալ դիրքորոշումների պատճառով:

Ժողովի ավարտին կայացել է նոր նախագահության ընտրություն: ՀՅԴ Երիտասարդականի թեկնածու Սարինե Աբրահամյանը վերընտրվել է Ընկերվար երիտասարդների միջազգային միության փոխնախագահ: Սարինե Աբրահամյանը, մեկնաբանելով ընդհանուր ժողովը ասել է

«ԸԵՄՄ-ի նախագահությունում վերընտրությունը պատիվ է և պարտավորեցնող: ԸԵՄՄ-ն ազդեցիկ հարթակ է մեր ազգային շահերը բարձրացնելու և քաղաքական այլ ուժերի հետ կապեր ստեղծելու: ԸԵՄՄ-ի ընդհանուր ժողովում ՀՅԴ Երիտասարդականի արձանագրած հաջողություններն ուղերձ են առ այն, որ որ ՀՅԴ Երիտասարդականը բոլոր բնագավառներում շարունակում է ազգային խնդիրների շուրջ պայքարը»։

AlphaNews.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ