ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ PRIVATE BANKING-Ը ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ԸՍՏ GLOBAL BANKING & FINANCE REVIEW-Ի
Արդշինբանկի Private Banking-ը ճանաչվել է լավագույնը Հայաստանում 2023 թվականին հանրահայտ Global Banking & Finance Review ֆինանսական ամսագրի կողմից:
Բանկը նման ճանաչում է ստացել բանկային ոլորտում իր առաջատար դիրքի, հաճախորդների սպասարկման և հաճախորդների կարիքներին հարմարեցված ծառայությունների համար: Ոլորտի վերլուծաբանների և փորձագետների հատուկ ժյուրին ընտրել է կազմակերպություններ՝ հաշվի առնելով ձեռքբերումները մի շարք կարևոր ցուցանիշներով, մասնավորապես՝ բանկի շուկայական մասնաբաժինը, ներդրումային բանկային հնարավորությունները, նորարար լուծումները, հեղինակությունը միջազգային շուկայում, ինչպես նաև՝ բարձր եկամուտ ունեցող հաճախորդներին մատուցվող ծառայությունների շրջանակն ու որակը:
Արդշինբանկի Փրայվիթ բանկինգի տնօրեն Արթուր Գյուլյազյանը նշեց, որ ֆինանսական աշխարհում հեղինակավոր ամսագրի միջազգային փորձագետների կողմից պրեմիում սեգմենտում բանկի աշխատանքի որակի ճանաչումը հաստատում է բանկի զարգացման ճիշտ վեկտորը, հուսալիությունն ու կայունությունը։
«Մենք ուրախ ենք միջազգային փորձագետների կողմից նման պատվավոր մրցանակ ստանալու համար: Մրցանակը հաստատում է, որ մենք շարունակաբար հաջողությամբ զարգացնում ենք մասնավոր բանկային ոլորտում մեր առաջարկներն ու ծառայությունները, ձգտում ենք հաշվի առնել մեր պահանջկոտ հաճախորդների բոլոր կարիքները: Այս աշխատանքի արդյունքը մեր հաճախորդների բազայի շարունակական աճն է, ինչը մեր հիմնական ուղենիշն ու խթանն է բիզնեսի այս ուղղության հետագա զարգացման համար»,- մեկնաբանել է Փրայվիթ բանկինգի տնօրեն Ա. Գյուլյազյանը։
Արդշինբանկի Փրայվիթ բանկինգը հաճախորդներին առաջարկում է կապիտալի կառավարման ծառայությունների համալիր փաթեթ՝ հաշվի առնելով անհատական մոտեցումը և միջազգային բանկային լավագույն փորձը այն անձանց հետաքրքրությունների շրջանակում, ովքեր կարևորում են ժամանակը և պրեմիում կարգավիճակը:
Արդշինբանկը տարբեր անվանակարգերում բազմիցս է լավագույնը ճանաչվել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և պարբերականների կողմից, որպիսիք են՝ «The Banker», «Global Finance», «Euromoney», «Thomson Reuters», Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ), Զարգացման եվրասիական բանկ:
Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 10:11
Когда Франция поддерживает нападки на Армянскую Апостольскую Церковь и репрессии против священнослужителей, это уже не нейтралитет, а явное согласие с происходящим, написал на своей странице в Фейсбук бывший мэр Ванадзора Мамикон Асланян.
-
2025-06-30 10:08
Азербайджан стремительно движется к модели внешней политики, построенной на девальвации отношений с Москвой в пользу Анкары как ключевого партнера в сфере безопасности, экономики и региональной архитектуры, формулы евразийской интеграции Баку подменяет концепцией «тюркского единства», где видит себя неотъемлемой частью наднационального проекта и альтернативой российской политике, написал на своей станице в Фейсбук член Исполнительного органа РПА Артак Закарян. Он убежден, что без стратегического пересмотра своей внешней политики в Закавказье Россия рискует окончательно уступить регион Турции и другим внешним игрокам. Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-27 19:01
Общественный деятель Вазген Сагателян пишет на своей странице в Фейсбук:
-
2025-06-27 15:31
Согласно эксклюзивным сведениям портала MediaHub, посланные в Эчмиадзин с целью задержать Микаэла Аджапахяна представители СНБ и различных подразделений полиции отказались применить силу, чтобы подвергнуть архиепископа приводу, а также отказались от применения силы в отношении собравшихся тысяч граждан и священнослужителей.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-06-18 15:50
Հունիսի 17-ին տեղի ունեցավ Արդշինբանկի նոր՝ «Սեբաստիա» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը։
-
2025-06-05 16:11
Արդշինբանկը կանցկացնի «Cashback Mastercard բոլոր քարտապաններին» ակցիան՝ նշանավորելով ամառը ևս մեկ հաճելի և օգտակար համագործակցությամբ:
-
2025-05-06 12:33
Ապրիլի 19-ին՝ Երկիր մոլորակի միջազգային օրվան ընդառաջ, «Իմ անտառ Հայաստան» հասարակական բնապահպանական կազմակերպության հետ համատեղ իրականացվող նախագծի շրջանակում Արդշինբանկի աշխատակիցները մասնակցել են Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում կայացած ծառատունկին, որի ընթացքում տնկվել է շուրջ 300 ծառ։
-
2025-04-21 12:25
«Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացը hաջողությամբ ավարտվել է։