«SOS Արցախ»․ Այլևս ոչ մի ցեղասպանություն, կանգնե՛ք Արցախի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պահում են «Արցախը պաշտպանելը պարտականություն է», «Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Արցախում 120.000 հայ է ապրում» և այլ գրառումներով պաստառներ։
«SOS Արցախ» նախաձեռնության անդամները կրկին Երևանում Միավորված ազգերի կազմակերպության շենքի մոտ են և պահանջում են ոչ միայն խոսել, այլև գործուն քայլեր ձեռնարկել Արցախի պաշտպանության համար։
Ակցիայի մասնակիցները վաղ առավոտից եղել են Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԵՄ դեսպանատների մոտ, այնուհետև երթով շարժվել են դեպի ՄԱԿ գրասենյակ։
Նրանք ձեռքերում պահում են «Արցախը պաշտպանելը պարտականություն է», «Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Արցախում 120.000 հայ է ապրում», «Չկա սնունդ, չկա դեղորայք», «Այլևս ոչ մի ցեղասպանություն, կանգնե՛ք Արցախի համար» հայերեն և անգլերեն գրառումներով պաստառներ, վանկարկում «SOS Արցախ»։
«Ժամանակն է գործուն և արդյունավետ քայլերով ապացուցել համամարդկային արժեքներին հավատարիմ լինելը։ Ժամանակն է դադարել լինել խուլ, համր և կույր։ Ժամանակն է, որ կանգնեն իրական ժողովրդավարության, մարդու իրավունքների և համամարդկային արժեքների կողքին»,– ակցիայի ընթացքում ասաց նախաձեռնության անդամ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
Ակցիայի մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության ժամանակ այսօր զոհված 4 զինծառայողի հիշատակը։
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից մեկնարկել է «SOS Արցախ» խորագրով 24-ժամյա նստացույց–ակցիան։
Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-19 18:51
Азербайджан пытается присвоить гробницу Ноя в Нахиджеване. Об этом пишет фонд «Гегард».
-
2024-11-19 17:33
Парад увольнений продолжается. Ара Мкртчян освобожден от должности замминистра окружающей среды. Соответствующее решение подписал премьер-министр Армении Никол Пашинян.
-
2024-11-19 17:31
В России впервые запущено серийное производство мобильного укрытия, предоставляющего защиту в том числе при ядерном взрыве. Его разработал Всероссийский научно-исследовательский институт по проблемам гражданской обороны и ЧС (ВНИИ ГОЧС).
-
2024-11-19 17:29
В ноябре можно наблюдать самую высокую активность переброски вооружения и военной техники из Израиля в Азербайджан за последнее время.