ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 2000 ՏԱՐԵԿԱՆ ՄԵԾ ԿԱՌՈՒՅՑԻ ԱՎԵՐԱԿՆԵՐ
Չինաստանի հյուսիսարևմտյան Շենսի նահանգում հնագետները խոշոր կառույցի ավերակներ են հայտնաբերել, որոնք պատկանում են Չունցյու (Գարնան և Աշնան, մ.թ.ա. 770-476թթ.) շրջանին, տեղեկացրել է «Սինհուան»։
Նա այսպիսով ավելի քան 2000 տարվա պատմություն ունի, տեղեկացրել են հնագետները։
Հնագիտության գիտահետազոտական ինստիտուտը ավերակները հայտնաբերել է Յունչենի արևելյան ծայրամասում, դա Ցին թագավորության մայրաքաղաքն է և զբաղեցրել է 50 քառակուսի կիլոմետր տարածք։
Շենսի նահանգի հնագիտության ԳՀԻ-ն և Բաոցզի քաղաքի հնագիտության ԳՀԻ-ն, ինչպես նաև տեղի երկու թանգարանները համատեղ պեղումներ են իրականացրել 2022թ. հունիս-դեկտեմբերին։ Հայտնաբերվել է խոշոր շինության հիմքի մի մասը, որն ընկած էր ինչպես արևմուտքից արևելք, այնպես էլ հարավից հյուսիս։
Պեղումների վայրում հայտնաբերվել են նաև մի քանի կավե նմուշներ ձիերի, եղջերուների սանձեր պատրաստելու, ինչպես նաև այլ հումք աշխատանքի ոսկրե գործիքներ պատրաստելու համար։ Գտնվել են նաև Արևելյան Չժոու հարստության (մ.թ.ա. 770-256թթ.) ժամանակների վառարաններ, տների, փողոցների, ջրհորների ավերակներ և Խան հարստության (մ.թ.ա. 202 – մ.թ. 220թթ.) վառարաններ և գերեզմանոցներ, տարբեր ժամանակներում իշխած Թան, Սուն, Մին, Ցին հարստությունների տների, ջրհորների ավերակներ։
Պեղումների տեղում հայտնաբերված նմուշները Չունցյու ժամանակաշրջանի շինանյութեր են։ Գտնվել է ընդհանուր առմամբ 183 առարկա։
Ելնելով հատակագծից, շինանյութերի չափից և տեխնոլոգիական մակարդակից՝ հնագետները եզրակացրել են, որ այստեղ, հավանաբար, կառուցվել է պահեստարան, որը թույլ է տվել վերանայել նախորդ վարկածն այն մասին, որ դա ամենավաղ ժամանակների շինհրապարակն էր Յունչենի պալատում։ Պեղումների ժամանակ հայտնաբերված նմուշները թույլ են տվել հասկանալ Արևելյան Չժոու հարստության ժամանակների ճարտարապետական տեխնոլոգիաները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".