«Փաստ». ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՄԲ՝ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԻ ՇԱՐՔ ՈՒԺԵՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՆՈՐ ԲԵՎԵՌ
«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ մենք տեղեկացրել էինք, որ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն առաջիկայում հայտարարելու է նոր շարժում սկսելու, ինչպես նաև սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշման մասին:
Մեր ունեցած տեղեկություններով, Թաթոյանի առաջադրմամբ ընդդիմադիր մի շարք ուժեր ցանկություն ունեն ձևավորել նոր բևեռ. ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի ընդդիմադիր քաղաքական ուժ արդեն իսկ լրջորեն հակված է պաշտպանել Թաթոյանի թեկնածությունը: Կան տեղեկություններ, որ նրա թեկնածության նկատմամբ բավական դրական է տրամադրված նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ի դեպ, թերթին հայտնի է նաև դարձել, որ Արման Թաթոյանին է միացել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, որի եղբայրը գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Արարատբանկի» խորհրդի նախագահն է»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 17:19
Посол Азербайджана Рахман Мустафаев был вызван 1 июля в МИД России, сообщает пресс-служба МИД РФ.
-
2025-07-01 16:09
Сотрудники полиции прибыли в торговый центр «Далма Молл» вместе с сотрудниками мэрии и хотят демонтировать размещенные на здании фотографии с изображением Самвела Карапетяна и плакаты с надписью «Свободу Самвелу Карапетяну».
-
2025-07-01 16:05
С сегодняшнего дня нерегулярные пассажирские перевозки из Армении в Грузию и в обратном направлении должны осуществляться при наличии контрольного документа (пассажирского списка). Об этом говорится в сообщении, распространенном Министерством территориального управления и инфраструктур Армении.
-
2025-07-01 16:02
Семь человек задержаны в Баку после обысков в редакции Sputnik Азербайджан, из них двое арестованы, сообщает МВД этой страны.