ԱՐԻ՛ ՕՆԼԱՅՆ. ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՐՇԱՎ ՆՈՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ամերիաբանկը մեկնարկել է «Դարձիˊր հաճախորդ օնլայն» արշավը բոլոր այն անձանց համար, որոնք առաջին անգամ կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով օնլայն հաշիվ, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:
Արշավի նպատակն է խրախուսել մարդկանց բանկային ծառայություններից օգտվել օնլայն եղանակով` խնայելով ժամանակ և ֆինանսական միջոցներ:
Մինչև հուլիսի 21-ը ներառյալ, արշավի շրջանակում բացելով օնլայն հաշիվ Հայաստանի ցանկացած կետից, հնարավոր է րոպեների ընթացքում դառնալ Ամերիաբանկի հաճախորդ և որպես «բարի գալուստ» ստանալ 1,500,000 դրամ արժողությամբ տուրիստական փաթեթի, կահույքի և տեխնիկայի 10 նվեր քարտերի գովազդային վիճակահանությանը մասնակցելու հնարավորություն:
Ամերիաբանկն իր հաճախորդներին առաջարկում է լիարժեք թվային փորձառնություն․ նրանք կարող են առանց բանկ գալու բացել բանկային հաշիվ, ստանալ միջազգային վճարային քարտ և հասանելիություն MyAmeria հավելվածին` միանգամայն անվճար։
«Այս արշավը մարդկանց մոտ օնլայն վարքագիծ ձևավորելուն ուղղվող հերթական քայլն է: Նման արշավների արդյունքում է նաև, որ տարեցտարի հաճախորդները գնալով ավելի են նախընտրում հաշվի բացման օնլայն տարբերակը: Վերջին 4 տարիների ընթացքում օնլայն բացված հաշիվների թիվն աճել է ավելի քան 7 անգամ: Հավելեմ, որ օնլայն գործընթացի ընդհանուր տևողությունը չի գերազանցում 10 րոպեն»,- ասում է Ամերիաբանկի Թվային բանկինգի ծառայության պրոդուկտի ղեկավար Անի Աբրահամյանը։
Արշավի շրջանակում անցկացվող խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է`
Բացել հաշիվ օնլայն` դառնալով Ամերիաբանկի հաճախորդ
Ակտիվացնել Ամերիաբանկի քարտը
Մուտք գործել MyAmeria հավելված
Վիճակախաղին կարող են մասնակցել նաև Ամերիաբանկի գործող ապառիկ ֆինանսավորում ունեցող ոչ հաշվետեր հաճախորդները, որոնք հաշվի բացումը, քարտի պատվիրումն ու MyAmeria հավելվածի ակտիվացումը բացի օնլայն տարբերակից կարող են կատարել նաև Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղում:
Մանրամասները և մասնակցության պայմանները` հղումով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 10:11
Когда Франция поддерживает нападки на Армянскую Апостольскую Церковь и репрессии против священнослужителей, это уже не нейтралитет, а явное согласие с происходящим, написал на своей странице в Фейсбук бывший мэр Ванадзора Мамикон Асланян.
-
2025-06-30 10:08
Азербайджан стремительно движется к модели внешней политики, построенной на девальвации отношений с Москвой в пользу Анкары как ключевого партнера в сфере безопасности, экономики и региональной архитектуры, формулы евразийской интеграции Баку подменяет концепцией «тюркского единства», где видит себя неотъемлемой частью наднационального проекта и альтернативой российской политике, написал на своей станице в Фейсбук член Исполнительного органа РПА Артак Закарян. Он убежден, что без стратегического пересмотра своей внешней политики в Закавказье Россия рискует окончательно уступить регион Турции и другим внешним игрокам. Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-27 19:01
Общественный деятель Вазген Сагателян пишет на своей странице в Фейсбук:
-
2025-06-27 15:31
Согласно эксклюзивным сведениям портала MediaHub, посланные в Эчмиадзин с целью задержать Микаэла Аджапахяна представители СНБ и различных подразделений полиции отказались применить силу, чтобы подвергнуть архиепископа приводу, а также отказались от применения силы в отношении собравшихся тысяч граждан и священнослужителей.