Последние новости

Ֆրանսիայում անկարգությունները շարունակվում են. Մբապեն հանդես է եկել կոչով

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ երկրում անկարգությունների չորրորդ գիշերը տեղի է ունեցել «անկում»։ Անցած գիշեր ձերբակալվել է 471 ձերբակալված՝ նախորդ գիշերվա 917-ի դիմաց։ Այս մասին գրում է BBC-ն։

Ըստ աղբյուրի, բռնություններ են գրանցվել Ֆրանսիայի ըարբեր քաղաքներում, հատկապես Մարսելում, որտեղ ձերբակալվել է 87 մարդ։

Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիս Կիլիան Մբապպեն հայտարարել է, որ բողոքի ցույցերով որևէ խնդիր լուծել հնարավոր չէ, նա երկխոսության, վերակառուցման կոչով է հանդես եկել։

«Բռնությունը ոչինչ չի լուծում, հատկապես, երբ այն անխուսափելիորեն շրջվում է նրանց դեմ, ովքեր դա արտահայտում են»,-ինսթագրամի իր էջում գրել է 24-ամյա սևամորթ ֆուտբոլիստը։

Անկարգությունները սկսվել են երեքշաբթի այն բանից հետո, երբ ոստիկանները գնդակահարել են ալժիրական ծագումով 17-ամյա տղայի՝ Նահել Մ.-ին։ Ոստիկանները հայտարարել են, որ անչափահասը հրաժարվել է կատարաել իրենց պահանջները։

Նահելի վրա կրակած սպան ներողություն է խնդրել ընտանիքից, սակայն դեռահասի մահը կրկին Բողոքի ակցիաներ է առաջացրել Ֆրանսիայի արվարձաններում ոստիկանության գործողությունների, ռասայական բնույթի խնդիրների պատճառով։

Ուրբաթ երեկոյան քառասունհինգ հազար ոստիկան   է դուրս բերվելլ փողոց, կառավարությունը համայնքներին խնդրել է դադարեցնել գիշերային ավտոբուսների և տրամվայի ծառայությունները:

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ