Последние новости

ՎԻՎԱ-ՄՏՍ-Ը ԴԱՐՁԱՎ 18 ՏԱՐԵԿԱՆ. ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԱՌՋևՈՒՄ Է

Յուրաքանչյուր երկրում կան հաջողության պատմություններ, որոնք այդ երկրի այցեքարտն են, իրենց նպաստն են բերում ներդրումային միջայրը գրավիչ դարձնելու գործում, ինչպես նաև՝ բնորոշում են տվյալ ժողովրդի արժեքները, աշխատասիրությունը, մտածելակերպը, նվիրումը, ստեղծագործականությունը, ընդունակությունները: Հայաստանը նույնպես ունի հաջողության պատմություններ և դրանցից մեկը Վիվա-ՄՏՍ-ի գործունեությունն է: Հուլիսի 1-ին երիտասարդ ընկերությունը դառնում է 18 տարեկան:

 18 ՏԱՐԻ ԱՆԸՆԴՄԵՋ ՎԻՎԱ-ՄՏՍ-Ը ԿԱՐՈՂԱՑԵԼ Է ՊԱՀՊԱՆԵԼ և ԶԱՐԳԱՑՆԵԼ առաջատարի իր դիրքը տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում՝ խթան հանդիսանալով այս ու հարակից ոլորտների զարգացման համար: Ընկերությունը մշտապես եղել է նորարարությունների առաջամարտիկ, օրինակ՝ առաջինն է Հայաստանում ներդրել և իր բաժանորդների համար հասանելի դարձրել ժամանակի ամենաառաջադեմ այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են՝ 5G, 4G/LTE և 3G/UMTS/HSPA: 5G-ն կխթանի թվային ապագան և առանցքային դեր կխաղա թվային տնտեսության զարգացման համար: Այս տեխնոլոգիայի ներդրումը կնպաստի ՏՀՏ ոլորտի հետագա զարգացմանը Հայաստանում:

Տարիների ընթացքում Վիվա-ՄՏՍ-ն իր բջջային հզոր ցանցը հասանելի է դարձրել բնակչության 99.8%-ին: Կայաններ են տեղադրել երկրի ամենահեռավոր և անմատչելի տեղանքներում: Ավելին՝ ընկերության մի շարք կայաններ սնուցվում են արևային էներգիայով:

Ներկայում Վիվա-ՄՏՍ-ը ընթանում է թվային վերափոխման ճանապարհով՝ ավանդական ծառայություններին զուգահեռ՝ առաջարկելով թվային ծառայությունների լայն տեսականի՝ խաղային, զվարճալիքային, ուսուցողական հավելվածներ, էլեկտրոնային դրամապանակ, ամպային ծառայություններ և օգտակար լուծումներ՝ բիզնեսի ու ֆինանսների արդյունավետ կառավարման համար, և այլն: Սա համահունչ է ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին: Ռազմավարական ուղղություններից է բիզնես-էկոհամակարգի զարգացումը՝ սեփական և գործընկերային մշակումների հիման վրա: Արագ տեմպերով զարգանում է կոնվերգենտային լուծումների ինտեգրումը՝ գործընկերների հետ համատեղ: Ներդրվում են նոր բիզնես-մոդելներ:

Վիվա-ՄՏՍ-ն ամրապնդել է իր դիրքերը նաև ֆինանսավճարային ծառայությունների շուկայում. թողարկելով «ՄոբիԴրամ» էլեկտրոնային դրամապանակը, իսկ հետո նաև «ՄոբիԴրամ» բջջային հավելվածը` հաճախորդին հնարավորություն է ընձեռվել կատարելու անհպում ապահով վճարումներ՝ սմարթֆոնի միջոցով:

Առաջին անգամ Հայաստանում՝ Վիվա-ՄՏՍ-ի կողմից ստեղծվել են սակագնային պլաններ՝ գնային տարբեր սեգմենտներում, որոնց բաժանորդները` կախված սակագնային պլանից, հնարավորություն ունեն անսահմանափակ օգտվելու մի շարք մեսինջերներից և հավելվածներից՝ ակտիվ սակագնային պլանի դեպքում:

Մեծ կարևորություն տալով տեղեկատվական անվտանգությանը՝ ընկերությունը դարձել է առաջին օպերատորը, որը ներդրել է տեղեկատվական անվտանգության կառավարման ISO/IEC 27001/2013 միջազգային ստանդարտը (2015 թվականին): Այսօր ևս՝ այդ ստանդարտը հանդիսանում է ընկերության կառավարման կարևոր մաս:

2005 թվականից մինչ օրս Վիվա-ՄՏՍ-ը պետությանը վճարել է ավելի քան 248 միլիարդ դրամի հարկ: Ընկերությունը հեռահաղորդակցության ոլորտը ներկայացնող ամենամեծ հարկատուն է և խոշոր հարկատուների աղյուսակում մշտապես զբաղեցնում է ամենաբարձր հորիզոնականները: Հիմնադրման օրվանից ընկերությունը տնտեսության մեջ կատարել է ավելի քան 270 միլիարդ դրամի ներդում:

Գործունեության ընթացքում, ԿՍՊ ռազմավարության շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ն ավելի քան 28 միլիարդ դրամ է հատկացրել Հայաստանում սոցիալական ներդրումներ իրականացնելու նպատակով՝ հետևյալ ոլորտների բարելավման և կայուն զարգացման ուղղությամբ.

           առողջապահություն,

           մշակույթ,

           կրթություն,

           սպորտ,

           շրջակա միջավայր,

           խմելու և ոռոգման ջրագծեր, ներառյալ՝ սահմանամերձ համայնքներում,

           բնակարանաշինություն, ներառյալ՝ սահմանամերձ համայնքներում,

           այլընտրանքային էներգիայով սնվող՝ ջեռուցման ու լուսավորման LED համակարգեր,

           կամավորություն,

           հատուկ կարիքներով երեխաներ,

           բնակարանների տրամադրում աղետի գոտու 40 անտուն ընտանիքի,

           աջակցություն՝ տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի, ներառյալ՝ ստարթափների զարգացմանը:

Վիվա-ՄՏՍ-ն արժանացել է բազմաթիվ պարգևների ու մրցանակների:

Վիվա-ՄՏՍ-ն այսօր ունի սպասարկման ընդարձակ ցանց՝ 79 սպասարկման կենտրոն՝ Երևանում ու մարզերում, որտեղ տեղակայված են նաև ՄոբիԴրամ-ի մասնաճյուղերը:

Ներկա դրությամբ՝ ընկերությունն ունի 1200 աշխատակից և ավելի քան 2 միլիոն բաժանորդ:

Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանի ողջույնի խոսքը՝ այստես

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ЗАО «АРДШИНБАНК» ОБЪЯВИЛ О НОВЫХ ЛЬГОТНЫХ УСЛОВИЯХ РЕФИНАНСИРОВАНИЯ БИЗНЕС-КРЕДИТОВ
      2024-05-03 16:23

      Ардшинбанк ввел новый вид рефинансирования бизнес-кредитов на льготных условиях с возможностью дополнительного финансирования текущих расходов. Продукт предназначен для малых и средних предприятий - резидентов Республики Армения, которые имеют действующие кредиты в банках Армении и хотят облегчить свою кредитную нагрузку.

    • ВЕСЕННИЕ ВСТРЕЧИ
      2024-05-01 10:36

      Погода продолжает преподносить нам сюрпризы. Прошедшая зима получилась удивительно мягкой. Весна рванулась с места в карьер, взметнув вверх столбики термометров. Апрель вообще побил все рекорды. Может, хочет поменяться местами с маем? Деревья раньше оделись в зеленый наряд. Даже в моем, самом северном 9-м Норкском массиве Еревана. Ну а приходу тепла больше всех рады птицы.

    • 28 АПРЕЛЯ - ДЕНЬ ОХРАНЫ ТРУДА - ОТМЕТИЛИ В ЮКЖД
      2024-04-30 14:36

      В компании "Южно-Кавказская железная дорога" сфера охраны труда и производственной безопасности является одной из центральных, в связи с чем 28 апреля - Всемирный день охраны труда - железнодорожники отметили рядом мероприятий.  

    • "ВРЕМЯ РАЗБРАСЫВАТЬ КАМНИ, И ВРЕМЯ СОБИРАТЬ КАМНИ..."
      2024-04-27 11:07

      В мае в Москве состоится презентация первых двух томов научно-исследовательского проекта нашего российского соотечественника Ашота ХАЧАТУРЯНЦА "История Армении", призванного через всесторонний анализ всей хроники национальной жизни и выявленных в ней закономерностей обозначить - с учетом актуальных политических и технологических тенденций - сценарии среднесрочных и отчасти долгосрочных армянских перспектив.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ