Հնդկաստանի ԱԳ պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդ
Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատվիրակությունն այսօր այցել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտը։
Հյուրերին ներկայացվել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը։
«Անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև»,- ասված է հաղորդագրությունում:
Հնդկաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում ու ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո գրառում են կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Sputnik Արվենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 14:24
Ленинский районный суд Екатеринбурга заключил под стражу Бакира Сафарова, обвиняемого по делу об убийствах прошлых лет, до 19 июля, сообщает ТАСС.
-
2025-07-01 14:19
В парламент Армении представили законопроект о тарифах за неуплату в городском транспорте в Ереване.
-
2025-07-01 14:17
Иран не поддерживает территориальные претензии к Армении, содержащиеся в "Стамбульской декларации". Об этом заявил посол Ирана в Армении Мехди Собхани в беседе с журналистами в посольстве ИРИ в Ереване.
-
2025-07-01 14:15
Заявленная Пашиняном акция по уворовыванию у Самвела Карапетяна «Электросетей Армении» не будет легкой прогулкой. Это ясно уже сейчас.