ՀՀ-ՈՒՄ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵԼ Է ԳՈՐԾԵԼ. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՏՈՆ Է ՄԻԱՅՆ ԹՂԹԻ ՎՐԱ. Վարդան ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ-ում 2018 թվականի հեղաշրջումից հետո Սահմանադրությունը, ըստ էության, դադարել է գործել, սահմանադրական կարգը մեր երկրում աստիճանաբար վերացվել է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
Նրա խոսքով, երբ մենք ասում ենք, որ այսօր ՀՀ-ում Սահմանադրության օրն է, պետք է գիտակցենք, որ այսօր այլևս գործող Սահմանադրություն չունենք, քանի որ Սահմանադրությունն այսօրվա իշխանությունները որևէ ձևով չեն հարգում, ավելին՝ ոտնահարում են:
«Սահմանարդության օրը տոն է միայն թղթի վրա: ՀՀ-ում միշտ եղել են և, բարեբախտաբար, հիմա էլ կան դատավորներ, որոնք առաջնորդվում են միայն Սահմանադրությամբ և օրենքներով, ունեն քաղաքացիական բարձր գիտակցություն և հասկանում են, թե ինչ կարևոր առաքելություն են իրականացնում իրենց երկրի համար: Ցավոք, նրանք հիմա փոքրամասնություն են: Կա դատավորների մի խումբ, որը ծառայամիտ է, և դա եղել է ինչպես նախկինում, այնպես էլ այսօր:
Ձևավորվում է նաև մի նոր՝ երրորդ՝ երիտասարդ անգրագետ դատավորների կատեգորիա, որը հլու-հնազանդ ծառայում է այսօրվա իշխանություններին: Իմ կոչն ուղղված է միայն առաջին խմբի դատավորներին, երկրորդ և երրորդ խմբի հետ ես որևէ հույ չեմ կապում: Պարզապես կոչ կանեմ, չնայած առանց կոչի էլ վստահ եմ, որ այն դատավորները, որոնք իրենց ուղղամտությունը և Սահմանադրությանը հավատարմությունը պահպանել են, այսուհետ նույնպես շարունակելու են նույնկերպ աշխատել», - հավելեց Պողոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ-ում նշվում է Սահմանադրության օրը:
Այսօր
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-26 05:21
Армянские правозащитники обратились в МИД Армении с требованием объяснить, почему на конференцию «Ереванский диалог» приглашен Крейг Олифант, принимавший участие в форуме в оккупированном Степанакерте в апреле текущего года.
-
2025-05-26 05:15
Мы имеем дело с фактами, свидетельствующими об антипедагогической и антиобразовательной стратегии, посему Жанна Андреасян должна подать в отставку с должности министра образования, науки, культуры и спорта Армении. Если еще остались хоть какие-то моральные нормы – хотя бы в образовательной сфере, где дети, где все должно было быть ориентировано на ребенка и человека.
-
2025-05-26 05:09
Бывший омбудсмен Армении Арман Татоян назвал антиконституционным законодательный проект о сокращении воинской службы и освобождении от нее за деньги. Он обратил внимание на то, что обоснования принятия проекта формальны, базируются на нескольких любительских оценках и не имеют под собой профессионального анализа, также нарушается закон "О нормативных правовых актах".
-
2025-05-26 05:04
Преданность госминистра Арцаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна Армении оставила неизгладимый след в ее истории, заявил сын великого шансонье Шарля Азнавура, соучредитель фонда "Азнавур" Николя Азнавур в день рождения Варданяна.