Չլդրանում նախապատրաստվում են հացահատիկայինների բերքահավաքին
Մարտակերտի շրջանի Չլդրան համայնքում հացահատիկային մշակաբույսերից՝ ցորենի, գարու, հաճարի հունձը կմեկնարկի 10-15 օրից:
Այս մասին «ԱՐՑԱԽՊՐԵՍ»-ի հետ զրույցում տեղեկացրել է համայնքապետ Աշոտ Ղուլյանը՝ հավելելով, որ վերջին երկու ամիսներին տեղացած կարկուտը բավականին վնասներ է հասցրել բոլոր տեսակի մշակաբույսերի ցանքսերին՝ այդ թվում հացահատիկայինների:
«Մարտակերտի շրջվարչակազմին ներկայացրել ենք հայտ, ըստ որի՝ յուրաքանչյուր հողօգտագործողի համապատասխան հեկտարի չափով հնձի աշխատանքներում ներգրավված տեխնիկայի վառելիք ձեռք բերելու հնարավորություն կընձեռվի»,-հայտնել է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ գյուղի բնակիչները շրջափակման ընթացքում սկսել են առավել ակտիվ զբաղվել հողագործությամբ։
« Ելնելով շրջափակման նախորդ ամիսների փորձից, երբ խիստ պակասում էին պտուղ-բանջարեղենն ու այլ գյուղմթերքներ, չդրանցիները գիտակցում են, որ պետք է ինչ-որ չափով ապահովեն գոնե իրենց ընտանիքների պահանջարկը և ընդգրկուն ցանքս են կատարել:
Արցախի Հանրապետության Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի կողմից ձեռք ենք բերել կարտոֆիլի սերմեր: Այդուհանդերձ՝ կարկուտը վնասեց նաև բանջարաբոստանային որոշ մշակաբույսեր»,-մանրամասնել է Ա. Ղուլյանը՝ հավելելով, որ արդեն դիմել են կառավարությանը վնասների աջակցության համար և իրականացվել է դրանց չափերի գնահատում:
Ըստ համայնքապետի՝ գյուղի տարածքի բարձրադիր լինելու, ինչպես նաև տեղումների պատճառով, այս տարի որոշ մրգատեսակներ չեն ունենա, իսկ բանջարաբոստանային մշակաբույսերի՝ մասնավորապես կարտոֆիլի, լոբու, վարունգի և լոլիկի բերքահավաքը կուշանա, որը նախատեսվում է օգոստոս ամսին։
Անդրադառնալով անասնապահությանը, մեր զրուցակիցը նշել է, որ Չլդրանում գրեթե բոլոր բնակիչները զբաղվում են գյուղատնտեսության այդ ճյուղով՝ հիմնականում իրենց ընտանիքների ու գյուղի պահանջարկն ապահովելու համար։ Ներկայում գյուղում զբաղված են խոտհարքով:
Համայնքի ղեկավարի գնահատմամբ՝ ձմռանը որոշ չափով անասնակերի պակաս կունենան, քանի որ տեղումները բացասաբար են անդրադարձել նաև խոտատարածքների վրա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-19 13:44
Азербайджан не примет участия в 37-м армейском чемпионате мира по борьбе, который состоится 20-24 ноября в ереванском Спортивно-концертном комплексе имени Карена Демирчяна.
-
2024-11-19 13:41
Конгрессмен США Фрэнк Паллоне, участвовавший в саммите ООН по изменению климата COP 29 В Баку, столкнулся с протестами, спонсируемыми правительством Азербайджана. Об этом Паллоне собщил на своей странице в соцсети.
-
2024-11-19 13:40
Из музея Ерванда Кочара исчезли семь работ художника стоимостью около 500 000 долларов. С таким заявлением выступил культурный фонд «Кочар».
-
2024-11-19 13:37
На заседании Совета старейшин Еревана член фракции «Мать Армения» Месроп Манукян поинтересовался у вице-мэра Сурена Григоряна, докладчика по вопросу установления льгот для определенных слоев населения на фоне подорожания проезда в транспорте, почему для наших соотечественников, насильственно перемещенных из Арцаха, не установлен специальный тариф.