Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել անվտանգային և հումանիտար մարտահրավերների շուրջ
Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու օպերատիվ ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը և իշխանությունների անելիքները: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
«Հարությունյանն իր խոսքում ընդգծել է, որ ադրբեջանական աճող սպառնալիքների ու հումանիտար փոխադրումների լրիվ կասեցման պայմաններում օրեցօր սրվող անվտանգային ու հումանիտար իրավիճակը լրջագույն մարտահրավերներ է հարուցում Արցախի ժողովրդի գոյության նկատմամբ:
«Արցախի իշխանությունների կողմից առկա իրավիճակը, վտանգներն ու մեր ակնկալիքները բոլոր հնարավոր ձևերով ներկայացվել և ներկայացվում են Հայաստանի ու Ռուսաստանի իշխանություններին, ինչպես նաև միջազգային հանրության այլ դերակատարների:
Բոլոր պատասխանատու դերակատարների կողմից հրատապ ու արդյունավետ քայլերի ձեռնարկման սուր անհրաժեշտություն կա՝ յուրաքանչյուրն իր պարտավորությունների շրջանակներում: Մեր կողմից հնչեցվող գոյաբանական ահազանգի պայմաններում Արցախի ժողովուրդն ու իշխանությունները ակնկալում են սեղմագույն ժամկետում շոշափելի արդյունքներ անվտանգային ու հումանիտար իրավիճակի մեղմացման և շրջափակման վերացման ուղղությամբ: Իհարկե, մենք մեր խիստ սահմանափակ հնարավորությունների սահմաններում առավելագույնս կատարում ենք իրավիճակը վերահսկելու ուղղությամբ՝ ունենալով ու գործարկելով մի շարք սցենարներից բխող գործողությունների պլաններ: Այդ համատեքստում կուզեի ընդգծել, որ Արցախի Հանրապետությունը մնում է հավատարիմ իր կառուցողական կեցվածքին և պատրաստ է քաղաքակիրթ երկխոսությամբ քննարկել ու խաղաղ միջոցներով կարգավորել բոլոր հիմնախնդիրները»,- հավելել է Արայիկ Հարությունյանը:
Ծավալվել է մտքերի փոխանակություն Արցախի նախագահի խնդրանքով տեղի ունեցած՝ ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի միջև հեռախոսազանգի ընթացիկ արդյունքների, ինչպես նաև օրակարգային այլ հարցերի շուրջ: Հանրապետության նախագահը վերջում համապատասխան հանձնարարականներ է տվել լիազոր մարմիններին»,- ասվում է հաղորդագրությունում:
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-19 13:44
Азербайджан не примет участия в 37-м армейском чемпионате мира по борьбе, который состоится 20-24 ноября в ереванском Спортивно-концертном комплексе имени Карена Демирчяна.
-
2024-11-19 13:41
Конгрессмен США Фрэнк Паллоне, участвовавший в саммите ООН по изменению климата COP 29 В Баку, столкнулся с протестами, спонсируемыми правительством Азербайджана. Об этом Паллоне собщил на своей странице в соцсети.
-
2024-11-19 13:40
Из музея Ерванда Кочара исчезли семь работ художника стоимостью около 500 000 долларов. С таким заявлением выступил культурный фонд «Кочар».
-
2024-11-19 13:37
На заседании Совета старейшин Еревана член фракции «Мать Армения» Месроп Манукян поинтересовался у вице-мэра Сурена Григоряна, докладчика по вопросу установления льгот для определенных слоев населения на фоне подорожания проезда в транспорте, почему для наших соотечественников, насильственно перемещенных из Арцаха, не установлен специальный тариф.