Ադրբեջանը կրկին խեղաթյուրում է իրականությունը` օգտագործելով միջազգային հարթակները. ԱԳՆ
Հերթական անգամ Ադրբեջանն օգտագործել է միջազգային հարթակը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը խեղաթյուրելու համար։ ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը Twitter–ի իր միկրոբլոգում արձագանքել է Չմիավորման շարժման գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանն օգտագործում Չմիավորման շարժման պլատֆորմը և իր նախագահությունը ագրեսիվ և հակահայկական հայտարարությունների համար, այդ թվում՝ խեղաթյուրելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառներն ու էությունը: Դա խախտում է ինչպես Չմիավորման շարժման սկզբունքները, այնպես էլ միջազգային օրենսդրությունը և միջազգային ինստիտուտի որոշումները»,– գրել է ԱԳՆ խոսնակը։
Նա հավելել է, որ Ադրբեջանի կողմից դա փորձ է շեղել Չմիավորման շարժման անդամների ուշադրությունը Ադրբեջանի կողմից Միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներից, ներառյալ` արդեն 7 ամիս շարունակվող Լաչինի միջանցքի շրջափակման խնդրից։
«Մենք կոչ ենք անում Չմիավորման շարժմանը մերժել նման փորձերը և աջակցել Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանն ուղղված իրական ջանքերին»,– ընդգծել է Բադալյանը:
Նշենք, որ այսօր Բաքվում Ադրբեջանի նախագահությամբ անցկացված գագաթնաժողովում Ալիևը հերթական անգամ խեղաթյուրել էր պատմական փաստերը, այդ թվում` Հայաստանին մեղադրելով Խոջալուի ցեղասպանությունն իրականացնելու, 30 տարի շարունակ Ադրբեջանի տարածքի շուրջ 20 տոկոսն օկուպացնելու, Լեռնային Ղարաբաղում էկոլոգիական և մշակութային ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Ալիևն ավելի առաջ էր գնացել և նշել էր, որ 2020 թվականի պատերազմից հետո էլ Հայաստանը շարունակում էր ականապատել Ադրբեջանի տարածքը (նկատի ունենալով` Լեռնային Ղարաբաղը)։ Ըստ Ալիևի` ականապատումն ադրբեջանական կողմը կարողացավ դադարեցնել միայն Լաչինի միջանցքում հսկիչ անցակետ տեղադրելուց հետո։
Չմիավորման շարժումը 120 զարգացող երկրների ֆորում է, որտեղ պետությունները վարում են ռազմաքաղաքական խմբավորումներին չմասնակցելու արտաքին քաղաքականություն։ Այս տարվա մարտին հայտնի դարձավ, որ որոշում է կայացվել ևս մեկ տարով երկարաձգելու Չմիավորման շարժման կազմակերպությունում Ադրբեջանի նախագահությունը` մինչև 2023 թվականի տարեվերջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 12:23
В 2025 году Армения в качестве донора участвует в 13-ом регулярном пополнении Азиатского фонда развития и 8-ом пополнении Специального фонда технической помощи. С данной целью в этом году страна выделит Фонду АФР 1 миллион долларов. Соответствующее решение принято 12 июня на заседании Правительства Армении.
-
2025-06-12 12:20
Вчера газета "Грапарак" сообщила, что в их распоряжение попали данные о предстоящих новых территориальных уступках. Издание продолжает тему:
-
2025-06-12 12:10
Армянские стартапы смогут пользоваться мощностями AI-центра, который построит в республике компания Nvidia. Об этом заявил на заседании правительства министр высокотехнологичной промышленности Армении Мхитар Айрапетян.
-
2025-06-12 12:08
Премьер-министр Армении Никол Пашинян продолжает атаковать Армянскую Апостольскую церковь. Он сообщил, что решил создать координационную группу по смещению Католикоса всех армян Гарегина II. Ранее Пашинян обвинил его в нарушении обета безбрачия и заявил, что церкви в Армении превратились в «чуланы». Премьер считает, что в вопросе о выборах Католикоса решающий голос должно иметь государство. По Конституции и законам Армении государство не может вмешиваться в дела религиозных организаций. Антицерковные выходки Пашиняна объясняются его страхом потерять власть или даже жизнь, считает известный политолог Андраник Мигранян.