ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԽՈՍԵՆ, ՈՎՔԵՐ ԿԼՌԵՆ «ԶՈՀԻ» ՉՎԵՐԱԾՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՄԵԿ Է` ՆՐԱՆՑ ՀԵՏևԻՑ ԷԼ ԵՆ ԳՆԱԼՈՒ․ Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը կալանավայրից, բավականին հիմնավոր, արձագանքել է իշխանության և անձամբ Փաշինյանի` իր հասցեին հնչեցվող ծանր մեղադրանքներին, գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա միաժամանակ նաև հիշեցնում է, որ գեներալ Արզումանյանը ՊԲ հրամանատարությունը ստանձնեց հոկտեմբերի 27-ին, երբ ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր ուղղություններով և խորությամբ մխրճվել էին Արցախի տարածք և ռազմական իրադրությունը ծայրահեղ ծանր էր: Ըստ պատգամավորի՝ միայն այն հանգամանքը, որ նման բարդ և անհուսալի թվացող վիճակում Արզումանյանը համաձայնվեց ստանձնել հրամանատարությունն արդեն իսկ խոսում էր նրա անձնազոհության, կամքի ու չհանձնվելու մասին:
«Հատկանշական է, որ իշխանությունը գեներալի դեմ կեղտոտ արշավ սկսելուց առաջ նրան ազատությունից զրկեց` խիստ սահմանափակելով Արզումանյանի պաշտպանվելու և պատերազմի ընթացքում իշխանության գործած ծանր հանցագործությունների վերաբերյալ խոսելու հնարավորությունից:
44-օրյա պատերազմի մեծ թվով հանգամանքներ մնում են չբացահայտված, չմեկնաբանված, իսկ իշխանությունը մի կողմից խճճում է այն, մյուս կողմից համակարգված ձևով խմբագրում` փորձելով «մեղավորներ», «դավաճաններ», «դասալիքներ» նշանակելով սեփական կաշին փրկել:
Պատերազմի ընթացքում հատկապես առանցքային դիրքեր զբաղեցրած զինվորականները պետք է խոսեն, որպեսզի նվազագույնը թույլ չտան իշխանությանը` սրբագրելու իր պատասխանատվությունը, վարկաբեկելու բանակին և այն զինվորականներին, ովքեր ստեղծել, կայացրել ու ծանր ծառայությամբ բարձր են պահել բանակի պատիվը:
Ովքեր կլռեն` մտածելով, թե այդպես հնարավոր կլինի իշխանության «զոհի» չվերածվել կամ կրավորական կեցվածք կընդունեն, մեկ է` իշխանությունը ինչ-որ փուլում նաև նրանց հետևից կգնա:
Ես՝ ինքս չեմ կարող ամբողջական գնահատական տալ պատերազմին ու դրա հանգամանքներին և այն գլխավոր հարցին, թե որ զինվորականը որ պահին ինչպես պետք է գործեր ու ինչպես է գործել, դեռ շատ դետալներ հայտնի չեն, սակայն այս իշխանության գործիք դարձած համակարգի վրա լրիվ այլ հրաման է իջեցված, այն է` բոլորի վրայով անցնելով՝ փրկել Փաշինյանին», - գրել է Աբրահամյանը:
News/am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-01-11 16:04
Самописцы полетных данных и речевые бортовые самописцы кабины пилотов самолета компании Jeju Air, разбившегося 29 декабря, прекратили запись примерно за четыре минуты до того, как лайнер врезался в бетонную конструкцию в южнокорейском аэропорту Муан, сообщает Reuters со ссылкой на Министерство транспорта Южной Кореи.
-
2025-01-11 16:02
Заруи Постанджян сообщила, что она будет лишена свободы.
-
2025-01-11 16:00
Еврокомиссия проанализирует одобренный правительством Армении законопроект о начале процесса вступления в организацию и обсудит этот вопрос с властями Армении.
-
2025-01-11 15:55
Мы будем на улицах, площадях, мы будем перед дверями городов, мы будем на стенах, мы будем везде, потому что невиновные, которые хотят торжества справедливости, не отступят. Об этом сегодня, 11 января, заявил в своем обращении к народу лидер Священного движения, архиепископ Баграт Галстанян.