Մի խումբ արցախցիներ պահանջում են հանդիպում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ՝ նրա վերջին հայտարարության առնչությամբ
ԱՄՆ դեսպանատան դիմաց մի խումբ արցախցիներ ակցիա անցկացրեցին․ նրանք Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Կվինի հետ հանդիպում են պահանջում՝ նրա վերջին հայտարարության առնչությամբ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության գործադիր մարմնի նախագահ, ակցիայի կազմակերպիչ Լևոն Հայրիյանը նշեց, որ Արցախը 200 օրից ավել շրջափակման մեջ է և հեռանկար էլ չի երևում, թե երբ կապաշրջափակվի, արհամարհված են արցախցիների մարդու ու միջազգային իրավունքները։
«Մեր նպատակն է նամակ փոխանցել ԱՄՆ դեսպանատանը և հանդիպում պահանջել դեսպանի հետ, որովհետև նրա վերջին հարցազրույցը մեզ մոտ հարցեր է առաջացրել։
Մասնավորապես, Արցախը Ադրբեջանի կազմում թողելու հարցը։ Սա մեզ համար շատ զարմանալի է, որովհետև մենք գիտենք, որ 1918 թվականից գոյություն ունի Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որտեղ հստակ շեշտված է, որ աշխարհը պետք է հարգի ազգերի ինքնորոշման իրավունքը։ Արցախն Ադրբեջանի կազմ մտցրել է բռնապետ Ստալինը։ Ընդ որում, դա պարզ օկուպացիա էր՝ սկզբից ռուսական զորքը հարձակվել էր Արցախի վրա, գրավել և հետո հանձնել Ադրբեջանին։ Ստացվում է ԱՄՆ-ն, որը համաշխարհային ժողովրդավարության առաջնորդն է և դրոշակակիրն է, մարդու իրավունքների մեծագույն պաշտպանը և ազգերի ինքնորոշման իրավունքի ջատագովը, մի կողմ է թողնում ազգերի ինքնորոշման իրավունքը և գնում բռնապետ Ստալինի հետևից և պաշտպանում նրա որոշո՞ւմը։ Այս հարցերի պատասխանը կուզենայինք ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը լսել»,- ասաց Հայրիյանը ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ։
Հայրիյանը նշեց, որ Արցախի որոշ բնակավայրեր շարունակվում են Ադրբեջանի կողմից օկուպացված մնալ, և բռնի տեղահանված արցախցիները անորոշության մեջ են ու կցանկանային իմանալ ԱՄՆ-ի մոտեցումը բռնի տեղահանված արցախցիների ապագայի վերաբերյալ։
«Այս հարցի պատասխանը ևս կցանկանայինք լսել»,- ասաց Հայրիյանը և նամակ փոխանցեց ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին։
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-19 13:44
Азербайджан не примет участия в 37-м армейском чемпионате мира по борьбе, который состоится 20-24 ноября в ереванском Спортивно-концертном комплексе имени Карена Демирчяна.
-
2024-11-19 13:41
Конгрессмен США Фрэнк Паллоне, участвовавший в саммите ООН по изменению климата COP 29 В Баку, столкнулся с протестами, спонсируемыми правительством Азербайджана. Об этом Паллоне собщил на своей странице в соцсети.
-
2024-11-19 13:40
Из музея Ерванда Кочара исчезли семь работ художника стоимостью около 500 000 долларов. С таким заявлением выступил культурный фонд «Кочар».
-
2024-11-19 13:37
На заседании Совета старейшин Еревана член фракции «Мать Армения» Месроп Манукян поинтересовался у вице-мэра Сурена Григоряна, докладчика по вопросу установления льгот для определенных слоев населения на фоне подорожания проезда в транспорте, почему для наших соотечественников, насильственно перемещенных из Арцаха, не установлен специальный тариф.