Աբրահամյան. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵՐ ՏԱՐԱԾՔՈՒՄ Է ԱԶԱՏ ԳՈՐԾՈՒՄ` ՄԻ ՕՐ ՄԱՐԴ ՍՊԱՆՈՒՄ, ՄԱՐԴ ԳՈՂԱՆՈՒՄ, ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ՎԱՅՐՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔ ՏԵՂԱԿԱՅՈՒՄ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«1.5 ամիս առաջ ադրբեջանցիների` սահմանագծի հայկական հատված ներթափանցելու հետևանքով մինչև այժմ 2 հայ զինծառայող շարունակում են մնալ ադրբեջանական գերության մեջ:
Նրանց նկատմամբ Բաքվում ակնհայտ ապօրինի գործընթաց է տարվում, որը շատ հեռու է իրավական որակելուց:
Մինչև այժմ հստակ չէ, թե ինչպես է ադրբեջանցիներին հաջողվել աննկատ հատել առաջնագիծը և առևանգել մեր զինծառայողներին, սակայն թեման խնդրահարույց է նաև մեկ այլ տեսանկյունից: Ցանկացած քայլի դիմելիս Ադրբեջանը հաշվարկում է, թե իր գործողությունը` սադրանքի կամ ագրեսիայի տեսքով, հայկական կողմի ինչպիսի հակազդեցություն կբերի:
Ցավոք, Ադրբեջանում համոզված են, որ անպատիժ են մնալու ոչ միայն միջազգային առումով, այլ այն, որ հայկական կողմն էլ իրադրությանը համահունչ չի գործի:
Այս պայմաններում Ադրբեջանի ձեռքերն ազատ է և օգտվելով բարձիթողի իրավիճակից, նույնիսկ մեր տարածքում է ազատ գործում է` մի օր մարդ սպանում, մի օր մարդ գողանում, մի օր էլ պարզապես իր նախընտրած վայրում մարտական դիրք տեղակայում»։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.