Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ն է. Վիլնյուսի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամ երկրների հռչակագրի տեքստը
Reuters լրատվական գործակալությունը հրապարակել է Վիլնյուսում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ՆԱՏՕ-ի անդամ երկրների հռչակագրի տեքստի համաձայնեցված ձևակերպումը։
«Մենք վերահաստատում ենք մեր անսասան համերաշխությունն Ուկրաինայի կառավարության և ժողովրդի հետ՝ մեր երկրի, մեր հողի և մեր ընդհանուր արժեքների հերոսական պաշտպանության գործում։ Մենք լիովին աջակցում ենք Ուկրաինայի ինքնապաշտպանության անօտարելի իրավունքին, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում։ Մենք հավատարիմ ենք մնում Ուկրաինային քաղաքական և գործնական աջակցության հետագա ձևավորմանը, որը շարունակում է պաշտպանել իր անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում և կշարունակենք տրամադրել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Մենք ողջունում ենք բոլոր դաշնակիցների և գործընկերների ջանքերը, որոնք ներգրավված են Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու գործում։ Մենք լիովին պաշտպանում ենք Ուկրաինայի իրավունքը՝ ընտրելու իր անվտանգության մեխանիզմները։ Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ն է։ Մենք վերահաստատում ենք 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովում ստանձնած պարտավորությունը, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, և այսօր մենք ընդունում ենք, որ Ուկրաինայի ուղին դեպի լիարժեք եվրաատլանտյան ինտեգրում դուրս է եկել Անդամակցության Գործողությունների ծրագրի անհրաժեշտությունից: Ուկրաինան դառնում է Դաշինքին ավելի ու ավելի արդյունավետ և քաղաքականապես ինտեգրված և զգալի առաջընթաց է գրանցել բարեփոխումների ուղղությամբ։
ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային այդքան անհրաժեշտ ոչ մահաբեր օգնության տրամադրումը Համապարփակ օգնության փաթեթի շրջանակներում մնում է առաջնահերթություն»։
Մենք ի վիճակի կլինենք Ուկրաինային Դաշինքին միանալու հրավեր ուղարկելու, երբ դաշնակիցները համաձայնեն և պայմանները կատարվեն:
ՆԱՏՕ-ի արտգործնախարարները պարբերաբար կգնահատեն առաջընթացը հարմարեցված տարեկան ազգային ծրագրի միջոցով: Դաշինքը կաջակցի Ուկրաինային այս բարեփոխումներն իրականացնելու ապագա անդամակցության ճանապարհին»,- ասված է հռչակագրում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).