ԼՈՌԻՈՒՄ ՎԻՎԱ-ՄՏՍ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ 20 ՀԱԶԱՐ ԾԱՌ Է ՄՈՒԼՉԱՊԱՏՎԵԼ
Լոռու մարզի Ջրաշեն գյուղում Վիվա-ՄՏՍ-ի նվիրատվության շնորհիվ աշնանը քսան հազար ծառ է տնկվել: Կարևոր նպատակի՝ անապատացման դեմ պայքարի համար, Վիվա-ՄՏՍ-ն ու «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն անտառ ստեղծելու լուրջ ջանքեր են գործադրել:
Բարձր լեռնային հատվածում ութ ամիս առաջ իրականացված աշխատանքները դեռևս ավարտված չեն համարվում, քանի դեռ ցանկալի արդյունք չի արձանագրվել: Սարի թեքադիր հատվածում, որտեղ սահմանափակվում է նույնիսկ լիաքարշակ մեքենաների ընթացքը, ոռոգում իրականացնելը գրեթե անհնար է: Ու թեև հողի դիրքադրությունը, ծառատեսակների ընտրությունը, տեսակային կազմն ու դրանց՝ կլիմային հարմարվելը հաշվարկվել է՝ մեծ ծավալի նորատունկ անտառը խնամք է պահանջում:
Վիվա-ՄՏՍ-ի անվանական տարածքում, 6 հա տարածքի վրա՝ Ջրաշեն գյուղի թեքադիր ու լերկ սարերում, 20 հազար նորատունկ ծառի մուլչապատում է իրականացվել: Ծառի բները մաքրվել են մոլախոտերից և ծածկվել ծղոտով՝ մուլչով: Մշտադիտարկումները թույլ կտան գնահատել արդյունքը: Այս պահի տվյալները հուսադրող են. եթե բնությունն անակնկալներ չմատուցի, նոր սկսվող անտառն իր գեղեցկությամբ տեսանելի կլինի առաջիկա 20-30 տարվա ընթացքում: Դա մոտավորապես 6 հա տարածք կզբաղեցնի: Անտառների ստեղծումը կարևոր է անապատացման դեմ պայքարի, թեք լանջերի հողի էրոզիայի կանխման, ջրային ռեսուրսների պահպանման և ի վերջո՝ մարդ-վայրի բնություն հակասությունը մեղմելու տեսանկյունից:
«Մուլչապատումը երկու նպատակ ունի. առաջինը՝ խոնավությունը պահպանում է հողի մեջ, դանդաղեցնում ջրի գոլորշիացումը, ինչը ծառին թույլ է տալիս ավելի հարմարավետ ու խոնավ միջավայրում աճել, երկրորդը՝ կանխում է մոլախոտերի աճը: Այս սեզոնին, երբ բավականին առատ անձրևներ են լինում, հաճախ մոլախոտը շատ ավելի արագ է աճում, քան ծառը, և կարող է նույնիսկ բարձրանալ ավելի վերև, պատել ծառին, խեղդել, դրա համար այս խնամքը շատ կարևոր է»,-ասել է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը:
Տարածաշրջանում անտառների մակերեսով վերջին տեղը զբաղեցնող Հայաստանի համար կլիմայի փոփոխությունը լուրջ մարտահրավեր է: Ընդամենը 11% անտառածածկույթը բավարար չէ «թոքերի» գործառույթ իրականացնելու համար: Կա և անտառների ծավալը մեծացնելու, և դրա շնորհիվ անապատացման վտանգը կանխելու անհրաժեշտություն:
Համատեղ ծրագրով Վիվա-ՄՏՍ-ն ու «Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունը լուծում են ոչ միայն բնապահպանական, այլև մասամբ՝ մարզի բնակչության զբաղվածության խնդիրը: Բնապահպանական հասարակական այս կազմակերպության հիմնական աշխատողների թիվը 49 է: Նրանց գրեթե 80%-ը Լոռու մարզի բնակիչներ են: Անտառատնկման և խնամքի սեզոնին հիմնական խմբին միանում է ևս 200 աշխատող տեղական համայնքներից։ Այս տարի մուլչապատմանը մասնակցել է 80 աշխատող Լոռու մարզի Ջրաշեն, Շիրակամուտ, Լեռնապատ, Սարամեջ համայնքներից: Նրանք սպասում են ցանկալի արդյունքի՝ ապագա սերնդի համար թթվածնի և ջրի պաշար ստեղծելու հեռանկարով: Խնամում են սիրով և կարծում, որ այդ հոգատարությունը ևս հայրենասիրության դրսևորման օրինակ է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-10 10:30
Dialogorg.ru представляет статью Елены Шуваевой, написанную в ноябре 2020 года, после 44-дневной карабахской войны.
-
2025-04-09 17:29
Америабанк запустил новое банковское приложение MyAmeria Star, предназначенное для лиц в возрасте от 6 до 18 лет. MyAmeria Star – это безопасное и удобное банковское решение для детей и подростков, с полным родительским контролем.
-
2025-04-08 09:36
Опубликовать документы переговоров – вот главный вопрос, а не то, у кого в какой общине сколько мандатов, написал на своей странице в ФБ член Исполнительного органа РПА Эдуард Шармазанов, отметив, что граждане Армении должны потребовать от Никола опубликовать переговорные предложения, в частности, предложения 2019 года.
-
2025-04-07 10:27
5 апреля в Академии шахмат Армении состоялся традиционный шахматный чемпионат среди журналистов, организованный Ассоциацией зарубежных корреспондентов (президент – Тигран Оганесян). В юбилейном десятом турнире приняли участие 16 представителей СМИ, сыгравшие семь туров с контролем времени 10 минут на партию, плюс 5 секунд за каждый сделанный ход.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2023-09-18 18:43
«Yandex Plus» ծառայությունն այժմ հասանելի է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:
-
2023-09-15 16:51
Վիվա-ՄՏՍ-ում ավարտվել է «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Շրջանավարտների հերթական խումբը պատրաստ է ձեռք բերած փորձով ու գործնական գիտելիքով տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավարտական հավաստագիր ստացած 22 ուսանող մասնագիտական փորձ է ձեռք բերել երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:
-
2023-09-06 18:03
Տվյալների հավաքագրում և բազաների կառավարում, պլանավորում, զարգացում և աջակցություն…. Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում:
-
2023-09-05 17:35
Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է աշխատանքային հեռախոսահամարներից ստացված և կատարված զանգերի ամբողջական վերահսկման գործիք։ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած՝ կորպորատիվ շարժական և ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծումը լայնորեն կիրառվում է շատ ոլորտներում, հատկապես այն ընկերությունների կողմից, որոնք ունեն հեռավար աշխատող ու շրջիկ աշխատակիցներ: