Последние новости

ՎԻՎԱ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՓՈԴՔԱՔՍԹՆԵՐԻ ՇԱՐՔ՝ ԱՄԵՆԱՏԱՐԲԵՐ ԹԵՄԱՆԵՐՈՎ

Փոդքասթները վերջին տարիներին բավական մեծ տարածվածություն ունեն, և վերջին տարիներին արձանագրվում է ունկնդիրների թվի կտրուկ աճ: Վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի դրությամբ՝ 464,7 միլիոն մարդ աշխարհում լսում է փոդքասթներ, ինչը կազմում է ինտերնետից օգտվողների 22 տոկոսը։

Վիվա-ՄՏՍ-ը նույնպես ստեղծում է իր սեփական փոդքասթների շարքը և պատմում է այն ամենի մասին, ինչն ընկերության կարծիքով հետաքրքիր կարող է լինել ունկնդիրներին։

«Մեր փոդքասթներում շոշափվող թեմաները միշտ արդիական են։ Այստեղ քննարկվում են այնպիսի թեմաներ, որոնք կհետաքրքրեն ոչ միայն մասնագիտական տարբեր խմբերին, այլև հասարակության լայն շրջանակին։ Այս շարքը Վիվա-ՄՏՍ-ի թվային բովանդակության կարևոր բաղադրիչներից մեկն է»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Փոդքասթների նպատակն է հետևորդներին ծանոթացնել տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, տվյալների, մասնագիտական զարգացման, կրթության ոլորտի մարդկանց գործունեությանը և իրենց մասնագիտական նրբություններին։

 Կարեն ՀովհաննիսյանՓոդքասթների առաջին երկու էպիզոդներին մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները։ Առաջին էպիզոդում ընկերության տվյալների վերլուծությունների թիմի ղեկավար Կարեն Հովհաննիսյանն է, որը խոսում է տվյալների, ընկերությունների համար դրանց աճող կարևորության և մի շարք այլ թեմաների շուրջ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Կարմեն ՄխիթարյանԵրկրորդում ներքին հաղորդակցության և զարգացման ավագ մասնագետ Կարմեն Մխիթարյանը ներկայացնում է մարդկային ռեսուրսների, դրանց դերի ու նշանակության, համավարակի պայմաններում ի հայտ եկած մարտահրավերների և լուծումների, Վիվա-ՄՏՍ-ում աշխատելու առավելությունների, պրակտիկայի հնարավորությունների, ինչպես նաև գործատուի բրենդավորման մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

 Արսեն ՀամբարձումյանԵրրորդ փոդքասթում «Podcastle» ընկերության հիմնադիր անդամ և գործառնական գծով տնօրեն Արսեն Համբարձումյանն է: Արսենը պատմում է «Podcastle» գործիքի հնարավորությունների մասին և այն մասին, թե ինչ կարող են անել «Podcastle» օգտագործողները: Զրուցակիցը նաև արժեքավոր խորհուրդներ է տալիս փոդքասթ սկսելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Սամվել Խաչիկյան«SmartGateVC» ընկերության ծրագրի գործընկեր Սամվել Խաչիկյանը չորրորդ էպիզոդի մասնակիցն է։ Նա խոսում է ներդրումների ու դրամաշնորհների մասին և թե ի՞նչ ներդրումային փուլեր են գործում ստարտափ էկոհամակարգում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Աննա ՍալոմեՀաջորդ էպիզոդի «հերոսը» նորաձևության մարքեթինգի և անձնական բրենդինգի էքսպերտ «Anna Salome Fashion Marketing Agency»-ի և «SOMA» մոդելային գործակալության հիմնադիր Աննա Սալոմեն է։ Աննա Սալոմեն խոսում է նորաձևության մարքեթինգից և Հայաստանում մոդելային բիզնեսից, տալիս է օգտակար խորհուրդներ նրանց՝ ովքեր ցանկանում են նորաձևության մարքեթինգի ոլորտ մուտք գործել։ Նա նաև խոսում է հաջողության իր բանաձևից։

Մյուս էպիզոդը կրկին հաջողակ կնոջ մասին է։

 

 

 

 

 

 

 

 

 Անի ԳասպարյանՄանկաբարձ-գինեկոլոգ, «Woman About Women» էքսպերտային բլոգի հեղինակ Անի Գասպարյանն է, որը խոսում է իր բլոգի, այն ստեղծելուց առաջ և դրանից հետո ի հայտ եկող հարցերի, ինչպես նաև Հայաստանում ամոթի մշակույթի մասին, քննարկում բլոգի հետևորդներից ստացվող հարցերը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Արտո ՄինասյանՅոթերորդ փոդքասթում «Krisp», «10Web» և «Big Story VC» ընկերությունների համահիմնադիր Արտո Մինասյանը խոսում է ձայնային հաղորդակցության ոլորտում աղմուկի վերացման գործում «Krisp»-ի առաջարկած հեղափոխական լուծման, աշխարհում ծավալվող տեխնոլոգիական փոփոխությունների, ստարտափ հիմնելու ճանապարհին հանդիպած հաջողությունների ու ձախողումների մասին։

 

 

 

 

 

 

 

 

 

 Տանյա ՍուկմանսկայաՈւթերորդ փոքասթի հյուրն է Տանյա Սուկմանսկայան, որը պատմում է «HeyGrowth» կոնֆերանսի, այն Հայաստանում անցկացնելու որոշման և մեր երկրում բնակվող ռուսաստանյան ՏՏ համայնքի մասին: Վիվա-ՄՏՍ-ը 5 արագ հարց է պատրաստել Հայաստանի մասին՝ Տանյային ուղղելու համար: Նա պատմում է տեղի խոհանոցի իր ամենասիրած ուտեստի, հայկական հյուրընկալության և այլ բաների մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

 Ռոման ԴանեղյանՎիվա-ՄՏՍ-ի հաջորդ փոդքասթում «The Business Rover»-ի համահիմնադիր Ռոման Դանեղյանն է։ Նա խոսում է մարքեթինգի, որոնողական համակարգերում օպտիմալացման և թվային ոլորտի բազմաթիվ այլ արդիական հարցերի շուրջ, «Մարքեթինգ. միֆեր և իրականություն» կոնֆերանսի մասին, որի կազմակերպիչը հենց ինքն է։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Արթուր ՄուրադյանՏասերորդ էպիզոդում ավագ պրոդուկտ մենեջեր Արթուր Մուրադյանն է, որտեղ նա պատմում է էլեկտրոնային հարթակում կոդավորում ուսուցանող աշխարհի ամենահայտնի հավելվածներից մեկի «Sololearn»-ի մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Հարություն ՆահապետյանՏասնմեկերորդ էպիզոդը նվիրված է Wi-Fi ցանցի միջոցով գովազդի, ինչպես նաև ինֆլյուենսեր մարքեթինգի և դրա հանդեպ աճող հետաքրքրության ու առանձնահատկություններին։ Այս թեմայի մասին զրուցում է «Վի Մեդիա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Հարություն Նահապետյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Մեթյու ԶայնՏասներկուերորդ էպիզոդը հյուրընկալել է Մեթյու Զայնին, ով «Life in Armenia for Digital Nomad Families» ամսագրի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է: Նա խոսում է այն մասին, թե ինչպես է Հայաստան կատարած իր յոթնօրյա ուղևորությունը վերածվել յոթնամյա բնակության, կիսվել է իր մասնագիտական և անձնական կյանքի որոշ դրվագներով:

Մեթյուն ակտիվ ներգրավվածություն ունի Հայաստանում «digital nomads» համայնքի զարգացման գործում։

Վիվա-ՄՏՍ-ի փոդքասթները հասանելի են ընկերության կայքում, YouTube-ում, Spotify, IMUSIC, Google Podcasts և Apple Podcasts հարթակներում։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АРДШИНБАНК ПРИЗНАН ЛУЧШИМ БАНКОМ АРМЕНИИ СРАЗУ В ЧЕТЫРЕХ НОМИНАЦИЯХ ПО ВЕРСИИ GLOBAL BANKING & FINANCE REVIEW
    2025-04-17 16:27

    Британский журнал Global Banking & Finance Review назвал Ардшинбанк лучшим в Армении по итогам 2025 года сразу в четырех категориях: «Лучший корпоративный банк» «Лучший банк в сфере корпоративной и социальной ответственности (КСО)» «Лучший прайвит банк» «Лучший розничный банк»

  • КНИГА 100-ЛЕТНЕГО АРМЯНСКОГО ВЕТЕРАНА
    2025-04-17 09:10

    По инициативе и при непосредственном участии Юрия Навояна, председателя организации ДИАЛОГ, в одноименной книжной серии в Москве издан сборник стихов 100-летнего ветерана Великой Отечественной войны Лачина СТЕПАНЯНА «Моё время, моя Победа».

  • Мигран АКОПЯН: ДЛЯ НАЧАЛА НУЖНО СДЕЛАТЬ ОДНУ ВЕЩЬ – НЕ БЫТЬ МАНКУРТОМ
    2025-04-16 09:58

    В Армении действует удерживаемая внешними штыками негосударственная система, своим участием в которой оппозиция легитимировала антиармянский и пожирающий армян режим, написал на своей странице в ФБ экс-депутат НС РА, кандидат исторических наук Мигран Акопян. Он убежден, что это - очевидная для всех реальность, которую надо учитывать также, как когда-то предки армян считались с реальностью оккупационной власти Кара-Коюнлу или Кызылбашей, а для начала нужно сделать одну вещь: не быть манкуртом. Публикацию полностью приводим ниже.

  • РАЗРАБОТКИ ГРИГОРЯНА - ОТ ТЕОРИИ К ПРАКТИКЕ
    2025-04-16 09:35

    Круглые года оказались главными в судьбе Самвела Григоряна, крупного ученого, члена-корреспондента АН СССР (1987) и академика РАН (2000). Родился он в марте 1930-го в с. Гиши (Мартунинский район НКАО), скончался в апреле 2015 г. в Москве. За 85 лет жизни доктор физико-математических наук исследовал различные направления в науке и оставил множество ценных работ по аэродинамике, механике сплошных сред, грунтам и горным породам, сейсмологии, материаловедении и др.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ