Последние новости

Արցախի ՊՆ․ Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում կրկին խախտել է հրադադարը

Հուլիսի 14- ին, ժամը 14:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։

Տեղեկությունը հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հայկական կողմում կորուստներ չկան։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 14-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը' բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ–7 նռնականետ։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ