Ֆրանսիայի Սենատի նախագահը կոչ է արել արագացնել սպառազինության մատակարարումը Հայաստանին
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն կոչ է արել արագացնել Ֆրանսիայի կողմից սպառազինությունների մատակարարումը Հայաստանին։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Պահանջում եմ անհապաղ բացել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը և արագացնել Ֆրանսիայի կողմից պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Հայաստանին՝ նրա անվտանգությունը ապահովելու համար»,– գրել է նա ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո։
Նշենք, որ Ալեն Սիմոնյանի աշխատանքային այցը Ֆրանսիա ավարտվել է հուլիսի 13-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահը Ֆրանսիայում հանդիպել էր Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշենի հետ։ Այնտեղ նա հայտարարել էր, որ նոր ագրեսիայի սանձազերծման դեպքում Հայաստանն ապավինում է Ֆրանսիայի աջակցությանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.