Գերագույն հոգևոր խորհուրդը ՀՀ իշխանությանը հորդորում է հրաժարվել զիջողական կեցվածքից
Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել Արցախում տիրող ծանր կացությանն առնչվող հայտարարությամբ՝ խորապես մտահոգիչ համարելով, որ, հակառակ ՌԴ խաղաղապահ զորախմբի ներդրած ջանքերի, ադրբեջանական ագրեսիան ստանում է նոր ծավալներ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Հայտարարության մեջ ասվում է. ««Վրդովմունքով ենք արձանագրում, որ Ադրբեջանի ռազմատենչ ու հայատյաց շարունակվող գործողությունների, Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով առավել խորանում է հումանիտար իրավիճակը Արցախում: Խորապես մտահոգիչ է, որ, հակառակ ՌԴ խաղաղապահ զորախմբի ներդրած ջանքերի՝ ադրբեջանական ագրեսիան ստանում է նոր ծավալներ:
Ստեղծված ծանր կացության մեջ, երբ Արցախի ժողովուրդը զրկված է անհրաժեշտ սննդի, դեղորայքի և կենսական պարագաների մատակարարումներից և բախվում է Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին, դիմում ենք Մինսկի խմբի համանախագահող երկրներին, Եվրամիության անդամ պետություններին՝ հրատապորեն ձեռնարկել կանխարգելիչ գործողություններ, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ, որպեսզի ժամ առաջ ապաշրջափակվի Արցախի կյանքի ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, և վերականգնվի բնականոն կյանքը Արցախի Հանրապետությունում: Հարկ է, որ միջազգային հանրությունը առավել գործնական քայլերով դատապարտի Ադրբեջանի անմարդկային և թշնամական քաղաքականությունը՝ ուղղված Արցախի ժողովրդի դեմ։ Հարկադրանքի և հաշվեհարդարի սպառնալիքների ներքո Արցախում չի կարող հաստատվել խաղաղություն:
Մեր հորդորն ենք ուղղում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ հրաժարվել զիջողական կեցվածքներից, դրսևորել վճռականություն և մարդու հիմնարար իրավունքների համապարփակ կիրառմամբ ապահովել իրավիճակի այնպիսի հանգուցալուծում, որը երաշխիք կդառնա հայրենի հողի վրա Արցախի ժողովրդի անկախ, անվտանգ ու արժանապատիվ կյանքի։
Հորդորում ենք համայն մեր ժողովրդին ի Հայաստան և ի Սփյուռս՝ աննվազ հետևողականությամբ շարունակել ջանքեր ներդնել՝ ի զորակցություն Արցախ աշխարհի և նրա հավատավոր ու հերոսական ժողովրդի:
Թող Աստված օրհնի Հայաստան և Արցախ մեր երկիրը և աշխարհասփյուռ մեր ժողովրդին. ամեն»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 19:32
Президент США Дональд Трамп надеется, что лидеры России и Украины будут в Стамбуле в ближайший четверг. Американский лидер заявил журналистам, что сам подумывает над тем, чтобы полететь в Стамбул на эти переговоры.
-
2025-05-12 19:31
Сильный ветер 11 мая в центре Еревана привел к значительному повышению концентрации недифференцированной пыли в атмосферном воздухе по сравнению с предыдущими днями, которая достигла 0,589 мг/м³, что в 3,9 раза превысило предельно допустимую концентрацию, сообщили в Министерстве окружающей среды Армении.
-
2025-05-12 19:28
Появились фотографии роскошного самолета, который королевская семья Катара решила преподнести в подарок президенту Соединенных Штатов. Кадры убранства появились на сайте издания Semafor.
-
2025-05-12 19:27
Следственный комитет допросил члена совета «Национального демократического полюса» (НДП) Жирайра Сефиляна в статусе свидетеля в рамках выделенного дела по теракту в армянском парламенте 27 октября 1999 года. Об этом Armenia Today сообщил его адвокат Араик Папикян.