Последние новости

Արցախի ՊՆ․ Ինքնաթիռները չեն կարող հայտնվել ՊԲ-ի ռադիոճնշման միջոցների ազդեցության ներքո

Արցախի օդային տարածքով թռչող ինքնաթիռները չեն կարող հայտնվել ՊԲ–ի ռադիոճնշման միջոցների ազդեցության ներքո։ Այս հայտարարությունն արել է Արցախի պաշտպանության նախարարությունը` պատասխանելով Ադրբեջանին։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները պարբերաբար ճնշում են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգությանը, բացարձակ կեղծիք է»,– ասված է Արցախի ՊՆ–ի հայտարարությունում։

Ըստ Ադրբեջանի ՊՆ–ի` իբր վերջին նման միջադեպն արձանագրվել է հուլիսի 13–ին, երբ ՊԲ համապատասխան ստորաբաժանման ռադիոճնշման հետևանքով խափանվել են ժամը 11։54–12։07 Զանգիլան–Ֆիզուլի, իսկ ժամը 13։02–13։17 Ֆիզուլի–Բաքու երթուղով չվերթեր իրականացնող օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, այնինչ հիշյալ երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերը կարիք չունեն հատել շփման գիծը, հետևաբար չեն կարող հայտնվել ՊԲ ռադիոճնշման միջոցների ազդեցության ներքո։

Արցախի ՊՆ–ն հիշեցրել է, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորում Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ