Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ԱՐՑԱԽՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ ԻՆՏԵԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ 12 ԱՄԻՍ Է ՆԱԽԱՏԵՍՈՒՄ
«Ադրբեջանի իշխանությունները պատրաստել են Արցախի հանրապետությունը և նրա ժողովրդին ամբողջապես Ադրբեջանի կազմ ինտեգրելու ծրագիր, որը ըստ էության, ճանապարհային քարտեզ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանը:
Այդ ծրագիր-ճանապարհային քարտեզն, ըստ մեր զրուցակցի, նախատեսում է ինտեգրման գործակցի չորս փուլ.
1․ Փաստաթղթերի, այդ թվում, առաջին հերթին անձնագրերի փոխարինում ադրբեջանական անձնագրերով,
2․ ԼՂ-ում Ադրբեջանական մանաթի ներդրում,
3․ Արցախի ՊԲ-ի ամբողջական զինաթափում և կազմալուծում,
4․ Իշխանության ամբողջական հանձնում ադրբեջանական իշխանությանը։
Ծրագրի այլ մանրամասներ Դավիթ Շահնազարյանը չցանկացավ ներկայացնել:
Նա նաև հայտարարեց, որ այդ ծրագիր-ճանապարհային քարտեզի գործողության համար նախատեսված է ժամկետ՝ 12 ամիս. 3 ամիս յուրաքանչյուր փուլի համար:
Հարցին՝ Հայաստանի իշխանությունները տեղյա՞կ են այս ծրագրի մասին, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Ըստ իմ տեղեկությունների, Ադրբեջանի իշխանությունները այս ծրագիրը փոխանցել են ՀՀ իշխանություններին: Նաև տեղյակ եմ, որ ՀՀ իշխանություններն այս փաստաթուղթը պետք է փոխանցեն Արցախի Հանրապետության իշխանություններին:
Հուսով եմ, ՀՀ իշխանությունները կհայտարարեն, որ նման փաստաթուղթ չեն ստացել և ընդհանրապես ոչ մի տեղեկություն չունեն նման փաստաթղթի մասին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ, Aravot.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 18:02
Фигуранты дела об убийствах в Екатеринбурге занимаются незаконной деятельностью с конца 1990-х годов, сообщил РИА Новости источник в силовых структурах.
-
2025-06-30 18:02
Главы МИД стран Организации Договора о коллективной безопасности (ОДКБ) выразили беспокойство растущими угрозами терроризма и увеличением количества терактов на почве неонацизма. Об этом говорится в заявлении глав СМИД ОДКБ о коллективной безопасности о противодействии радикализации, ведущей к терроризму и экстремизму.
-
2025-06-30 16:27
Мэрия Еревана демонтировала баннер с надписью "Свободу Самвелу Карапетяну" и фотографией предпринимателя, размещенный на здании ТЦ "Ташир" в центре Еревана.
-
2025-06-30 16:23
Два агента ФСБ России, работавшие под прикрытием в «Sputnik Азербайджан», задержаны, сообщили азербайджанские СМИ.